ՀՀ–ն Ամանորին ռուսաստանցիների հանգստի նախընտրած ուղղությունների 5–յակում է

ՀՀ–ն Ամանորին ռուսաստանցիների հանգստի նախընտրած ուղղությունների 5–յակում է

PanARMENIAN.Net - Հայաստանն Ամանորի տոնական օրերին ռուսաստանցիների հանգստի համար ամենապահանջված ուղղությունների 5–յակում է: Դա են վկայում «Ավիասեյլս» ավիատոմսերի գնման ծառայության հետազոտության արդյունքները։

Տոներն արտերկրում անցկացնող ռուսաստանցիների քանակը մեկ տարվա ընթացքում աճել է 4 տոկոսային կետով և կազմել է 29 տոկոս, հայտնում է ՏԱՍՍ–ը։

Ամրագրումների մեծ մասը բաժին է ընկել Թաիլանդին (11 տոկոս), որին հաջորդում են Ուզբեկստանը (10 տոկոս), Թուրքիան (8 տոկոս) և Հայաստանը (7 տոկոս):

Ռուսաստանցիների 6-ական տոկոս նախատեսում է ուղևորվել ԱՄԷ, Ղազախստան և Բելառուս, իսկ 5 տոկոսը՝ Վրաստան։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---