Միշուստին․ ԱՊՀ–ն ու ԵԱՏՄ–ն ապացուցել են իրենց արդյունավետությունը

Միշուստին․ ԱՊՀ–ն ու ԵԱՏՄ–ն ապացուցել են իրենց արդյունավետությունը

PanARMENIAN.Net - ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը, ամփոփելով ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի և Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստերի արդյունքները, փոխվարչապետերի հետ խորհրդակցության ժամանակ հայտարարել է, որ ԱՊՀ–ն ու ԵԱՏՄ–ն ապացուցել են իրենց արդյունավետությունը։ Նա նշել է, որ պետք է առաջ մղել ԱՊՀ և ԵԱՏՄ երկրների հետ պրակտիկ փոխգործակցությունը։

Նա հանձնարարել է փոխվարչապետերին հսկողություն հաստատել իրենց ոլորտներում պայմանավորվածությունների կատարման առումով։

Նա նաև ասել է, որ ԵԱՏՄ շրջանակում շարունակվում է աշխատանքն ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի ազատ տեղաշարժի ապահովման ուղղությամբ:

Ավելի վաղ Մոսկվայում կայացել է ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի և Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---