Նախարար․ Ցանկալի է, որ ՀՀ–ում հունական կապիտալի ներկայացվածությունն ընդլայնվեր![]() 17 դեկտեմբերի 2024 - 18:04 AMT PanARMENIAN.Net - Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Հունաստանի Արտաքին գործերի նախարարի տեղակալ Կոնստանտինոս Ֆրանգոյանիսի հետ Երևանում հանդիպմանը նշել է, որ ցանկալի կլիներ, որ հունական կապիտալի ներկայացվածությունն ընդլայնվեր ՀՀ–ում։ Դեկտեմբերի 17-ին Երևանում կայացել է ՀՀ և Հունաստանի միջև տնտեսական, արդյունաբերական և գիտատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 6-րդ նիստը։ Քննարկվել են տնտեսության և ներդրումների, առևտրի, արդյունաբերության, փոքր և միջին ձեռնարկությունների զարգացման, գյուղատնտեսության, շրջակա միջավայրի և կլիմայի փոփոխության, առողջապահության, թվայնացման, նոր տեխնոլոգիաների, բարձր տեխնոլոգիաների և գիտության, որակի ենթակառուցվածքների, տրանսպորտի, զբոսաշրջության և այլ ոլորտներում համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր։ «ՀՀ և Հունաստանի միջև միջկառավարական հանձնաժողովի նիստերը դարձել են կարևոր հարթակ, որտեղ հնարավորություն է ընձեռվում քննարկել առկա հիմնախնդիրները և ուղենշել համագործակցության նոր ոլորտներ, մշակել գործուն մեխանիզմներ՝ ուղղված մեր երկրների ներուժի բացահայտմանը: Այս համատեքստում մենք կցանկանայինք, որպեսզի հունական կապիտալի ներկայացվածությունն ավելի ընդլայնվեր Հայաստանում, ինչը երկուստեք շահավետ կլինի մեր երկու երկրների տնտեսությունների համար»,- նշել է Գևորգ Պապոյանը: Նիստի արդյունքներով ստորագրվել է միջկառավարական հանձնաժողովի նիստի արձանագրությունը։ «Հայաստանից Հունաստան հիմնականում արտահանվում է ալյումինե փայլաթիթեղ և փոքր քանակությամբ այլ պատրաստի արտադրանքներ: Իսկ ներմուծվում են նավթամթերքի դասին պատկանող որոշ պատրաստի ապրանքներ: Ցավոք, դեռևս Հունաստանից Հայաստան ներմուծումն էականորեն գերազանցում է Հայաստանից դեպի Հունաստան արտահանմանը»,-լրագրողների հետ զրույցում ասել է Պապոյանը, հայտնում է Արմենպրեսը։ Նախարարը հիշեցրել է, որ ԵՄ-ի կողմից Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները, ցավոք, իրենց երկրորդային ազդեցությունն են ունենում նաև Հայաստանի տնտեսության վրա: Դեպի ԵՄ արտահանման համար GSP+ արտոնյալ համակարգից զրկվելը ևս իր բացասական ազդեցությունն է ունեցել: «Նպատակն է ունենալ կայուն աճ, այսինքն՝ Հայաստան-Հունաստան առևտրաշրջանառության շարունակական աճ՝ ինչպես արտահանման, այնպես էլ ներմուծման մասով»,-ասաց Պապոյանը: Ֆրագկոյանիսի գնահատմամբ՝ Հայաստանի և Հունաստանի միջև այսօր ձևավորված են շատ կարևոր փոխհարաբերություններ, որոնք վերջին տարիների ընթացքում էլ ավելի են խորացել: Նա ներկայացրեց հունական կողմի շահագրգռվածությունը՝ նպաստելու առևտրաշրջանառության մեծացմանը, ինչպես նաև ներդրումներին, երկու երկրների կապերի ամրապնդմանը: Նա նշել է, որ եթե Հայաստանն ընտրի եվրոպամետ քաղաքականությունը, ապա Հունաստանն ամբողջությամբ աջակցելու է դրան: Փոխնախարարը վստահեցրեց, որ Հունաստանը միշտ կանգնած է Հայաստանի կողքին՝ հույս հայտնելով, որ այս հանդիպումը հարաբերությունների միջև նոր կետ կլինի: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |