15 հայ ռազմագերու, այդ թվում՝ Արցախի ղեկավարների շինծու քրգործերը փոխանցվել են Բաքվի դատարան![]() 20 դեկտեմբերի 2024 - 14:24 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի բանտերում պահվող 15 հայ ռազմագերու, այդ թվում՝ Արցախի ղեկավարների շինծու քրգործերը փոխանցվել են Բաքվի զինվորական դատարան Զեյնալ Աղաևի նախագահությամբ։ Այդ մասին հայտնել է քրգործով տուժած ճանաչվածներից մեկի իրավահաջորդի փաստաբանը։ Դատավարության նախնական նիստի օրը դեռ հայտնի չէ, գրում է Minval.az-ը։ Դատարանը քննելու է Արցախ ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչներ Արկադի Ղուկասյանի, Արայիկ Հարությունյանի, Բակո Սահակյանի, Դավիթ Իշխանյանի, Դավիթ Բաբայանի, Լևոն Մնացականյանի, Դավիթ Մանուկյանի, ինչպես նաև Գարիկ Մարտիրոսյանի, Մելիքսեթ Փաշայանի, Դավիթ Ալլահվերդյանի, Գուրգեն Ստեփանյանի, Լևոն Բալայանի, Մադաթ Բաբայանի, Վասիլի Բեգլարյանի և Էրիկ Ղազարյանի դեմ հարուցված քրգործերը։ Մեղադրական ակտը գլխավոր դատախազի կողմից հաստատվել է դեկտեմբերի 16–ին և փոխանցվել դատարան։ Պաշտոնական տվյալներով` Ադրբեջանում 23 հայ գերի է պահվում, որոնցից 17-ը գերեվարվել են 2023 թվականի ագրեսիայի հետևանքով։ Բաքվի դատարանը 5 ամսով երկարացրել է Արցախի նախկին պետնախարար, բարերար Ռուբեն Վարդանյանի, Արցախ ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչներ Արայիկ Հարությունյանի, Բակո Սահակյանի, Արկադի Ղուկասյանի, Դավիթ Բաբայանի, Դավիթ Իշխանյանի, Դավիթ Մանուկյանի ե Լեոն Մնացականյանի ապօրինի կալանքի ժամկետը։ Նրանք բոլորը ձերբակալվել են 2023-ի սեպտեմբերի վերջին՝ Արցախից ՀՀ անցնելու ժամանակ, երբ ԱՀ-ն հայաթափվեց Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |