Պեսկով․ Պուտին–Փաշինյան առանձին հանդիպում Պետերբուրգում նախատեսված չէ![]() 24 դեկտեմբերի 2024 - 15:28 AMT PanARMENIAN.Net - ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առանձին հանդիպում Պետերբուրգում, որտեղ կայանալու է ԱՊՀ ղեկավարների ոչ ֆորմալ գագաթնաժողովը, նախատեսված չէ։ Նա հավելել է, որ անհրաժեշտության դեպքում զրուցելու հնարավորություն կլինի, հայտնում է ՏԱՍՍ–ը։ «Առանձին հանդիպում չի նախատեսվում, բայց նրանք հնարավորություն կունենան խոսելու անհրաժեշտության դեպքում»,–ասել է նա։ ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովն ավելի վաղ հայտարարել էր, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կմասնակցի դեկտեմբերի 26-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ կայանալիք Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին։ Դեկտեմբերի 26-ին Լենինգրադի շրջանի «Իգորա» առողջարանային համալիրում ՌԴ նախագահը կմասնակցի Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին, որը վարելու է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |