Փաշինյանը ՀՀ մաքսային մարմինները սահմանելու որոշում է ստորագրել![]() 26 դեկտեմբերի 2024 - 14:35 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մաքսային մարմինները սահմանելու որոշում է ստորագրել, ըստ որի ՀՀ 6 կառույց մաքսային մարմին է համարվում։ Որոշման համար հիմք է ընդունվել «Մաքսային կարգավորման մասին» օրենքի 212-րդ հոդվածի 2-րդ մասը։ Սահմանվել է, որ ՀՀ մաքսային մարմիններ են հանդիսանում՝ 1.Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեն. 2.Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի արտաքին տնտեսական գործունեության մաքսային սպասարկման և հսկողության վարչությունը. 3.Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի էլեկտրոնային առևտրի և օդային տրանսպորտով իրականացվող փոխադրումների վարչությունը. 4.Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի պետական սահմանի ցամաքային անցման կետերում մաքսային սպասարկման և հսկողության վարչությունը, ինչպես նաև նույն վարչության՝ Հայաստանի Հանրապետության պետական սահմանի ցամաքային անցման կետերում (ավտոմոբիլային կամ երկաթուղային) մաքսային հսկողություն և մաքսային գործառնություններ իրականացնող բաժինները. 5.Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի հետբացթողումային հսկողության և ստուգումների վարչությունը. 6.Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |