Փաշինյանը ԵԱՏՄ նիստում ամփոփել է ՀՀ նախագահության շրջանը

Փաշինյանը ԵԱՏՄ նիստում ամփոփել է ՀՀ նախագահության շրջանը

PanARMENIAN.Net - Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռավար ելույթով ամփոփել է Հայաստանի նախագահության շրջանը ԵԱՏՄ կառույցներում և նշել կատարված աշխատանքի հիմնական ուղղությունները։

Նա ներկայացրել է, որ Հայաստանի նախագահության հիմնական առաջնահերթությունները կենտրոնացած են եղել տնտեսական համագործակցության առանցքային ուղղությունների վրա, ներառյալ՝ ընդհանուր էներգետիկ շուկաների ձևավորում, ԵԱՏՄ ներքին շուկայում խոչընդոտների վերացում, տրանսպորտային և լոգիստիկ ենթակառուցվածքների զարգացում, միջազգային կապերի ամրապնդում, հայտնում է Արմենպրեսը։

Նա ընդգծել է նաև կոոպերացիոն ներուժի զարգացումը, թվային տեխնոլոգիաների կիրառումն ու ագրոարդյունաբերական համալիրում նորարարական լուծումների ներդրումը՝ որպես նախագահության առաջնահերթ ուղղություններ։

Վարչապետը նշել է, որ Հայաստանի նախագահության շրջանի գործողությունների ծրագիրը հիմնվել է իր հունվարյան ուղերձում նշված ուղղությունների վրա։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռավար նախագահում է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը։

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---