Լուկաշենկոն՝ Փաշինյանի հետ միջադեպի մասին․ «Որ մի քիչ ուրախ անցներ»

Լուկաշենկոն՝ Փաշինյանի հետ միջադեպի մասին․ «Որ մի քիչ ուրախ անցներ»

PanARMENIAN.Net - Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն մեկնաբանել է դեկտեմբերի 26-ին Սանկտ Պետերբուրգում կայացած ԵԱՏՄ նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ միջադեպը՝ ասելով, որ այն հարկավոր էր, որ նիստը մի փոքր ավելի ուրախ անցներ։

«Դա քեզ համար էր, որպեսզի ավելի ուրախ անցներ, թե չէ նայելու ուրիշ հետաքրքիր բան չէր լինի», - ասել է Լուկաշենկոն լրագրողին, գրում է Nesws.ru-ն։

Նիստի ժամանակ Փաշինյանը հայտարարել էր, որ հայկական պատվիրակությունը չի մեկնի Մինսկ՝ մասնակցելու ԵԱՏՄ հաջորդ գագաթնաժողովին, այլ մասնակցելու է հեռավար կարգով:

Լուկաշենկոն հետաքրքրվել է, թե ինչում է խնդիրը՝ հեռո՞ւ է Մինսկը, թե տեղափոխման հետ խնդիրներ կան, եթե կան, նա կարող է «կազմակերպել հայկական պատվիրակության տեղափոխումը»։ Փաշինյանն արձագանքել է, որ ավելի վաղ հրապարակային հայտարարությամբ է հանդես եկել այդ հարցի վերաբերյալ և այն մնում է ուժի մեջ։

«Մենք կդիտարկենք ձեր հայտարարությունը»,–ասել է Լուկաշենկոն։–«Իսկ ի՞նչ կա դիտարկելու։ Իմ հայտարարությունը դիտարկման ենթակա չէ»,–ասել է Փաշինյանը։–«Մենք կդիտարկենք․․․ գուցե հեռուստացույց չլինի, որ հեռակապով ելույթ ունենաք»,–ասել է Լուկաշենկոն։ Փաշինյանը պատասխանել է, որ ըմբռնումով է մոտենում իրավիճակին։

«Խնդիր չկա, խնդիր չկա։ Հասկանում եմ, որ գուցե նաև հեռուստացույցների հետ կապված խնդիրներ էլ ունեք։ Ըմբռնումով եմ մոտենում»,–ասել է նա։

Հունիսի 13–ին վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում հայտարարել է, որ այլևս երբեք չի այցելի Բելառուս, քանի դեռ նախագահն Ալեքսանդր Լուկաշենկոն է։ Բելառուսում ՀՀ դեսպան Ռազմիկ Խումարյանը կանչվել է Երևան՝ խորհրդակցությունների։ Մինսկն արձագանքել է Փաշինյանի հայտարարություններին՝ նշելով, որ հանգիստ են վերաբերվում նրա «իմպուլսիվ հայտարարություններին» և կանչել է իր դեսպանին խորհրդակցությունների համար։

Ավելի վաղ պետական այցով Ադրբեջան այցելած Լուկաշենկոն այդ երկրի նախագահ Իլհամ Ալիևի ուղեկցությամբ մեկնել է գրավյալ Արցախ, մասնավորապես, Շուշի, որտեղ մի շարք սկանդալային հայտարարություններ է արել, որից պարզ է դարձել որ Արցախի դեմ հնարավոր պատերազմը նա քննարկել է 2020–ից առաջ Ալիևի հետ։ Նա ասել է, որ դեռևս 2020–ից առաջ Ալիևի հետ «փիլիսոփայական զրույցներ են ունեցել» պատերազմով հակամարտությունը հանգուցալուծելու և հետագա վերականգնման դժվարությունների մասին։ Նա նաև ասել է, թե «ասյուհետ Ալիևն է Հարավային Կովկասի առաջնորդը», որ նա «պետք է վերահսկի տարածաշրջանը»։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---