Շրջակա միջավայրի նախարարն Ամուլսարի հանքի շահագործման գործընթացը կասեցնելու հիմք չի տեսնում![]() 10 հունվարի 2025 - 19:23 AMT PanARMENIAN.Net - ՀՀ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը 2024 թվականի աշխատանքներն ամփոփող ասուլիսի ժամանակ ասել է, որ «Լիդիան Արմենիա» ընկերությունն ունի Ամուլսարի հանքը շահագործելու բոլոր թույլտվությունները: «Ամուլսարի հանքը շահագործելու բոլոր թույլտվությունները կան, և այս պահին թե՛ դատական, թե՛ իրավական որևէ փաստ կամ հիմք չկա՝ այս գործընթացը որևէ ձևով կասեցնելու: Դրա մասին են խոսում համապատասխան ուսումնասիրություններն ու քննությունները»,-ասել է նախարարը, հայտնում է Արմենպրեսը։ Նա նշել է, որ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման (ՇՄԱԳ) թույլտվության մասով Ամուլսարի հանքը երկու փորձաքննություն է անցել: Անդրադառնալով հանքը շահագործելու ռիսկերին՝ Սիմիդյանը նշել է, որ ընդերքօգտագործման դեպքում բնության համար միշտ ռիսկեր գոյանում են: Բայց ժամանակակից աշխարհում ժամանակակից գործիքներ ու նոր տեխնոլոգիաներ կան, որոնք որևէ գործունեության պարագայում կարող են օգնել շրջակա միջավայրի վրա ազդեցության նվազեցման կամ չեզոքացման հարցում: «Եթե մենք համարում ենք, որ որևէ գործունեության տեսակ բնությանը կարող է վնաս հասցնել, ազդեցության գնահատման փորձաքննություն ենք իրականացնում։ Եթե գործունեության տեսակը, վայրը և մնացած պայմանները թույլատրելի են, պայմաններ ենք ներկայացնում, ասում ենք՝ հարկ կվճարես, որպեսզի իրականացնենք սուբվենցիա, որպեսզի նվազեցնենք ազդեցությունը շրջակա միջավայրի և մարդու առողջության վրա»,- ասել է Սիմիդյանը։ Նախարարն ընդգծել է, որ հանքի շահագործումից հետո խախտումներ արձանագրելու դեպքում կառավարությունը, բնականաբար, կոնկրետ միջոցներ կձեռնարկի: Ավելի վաղ ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտնել էր, որ Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման ֆինանսավորման շուրջ բանակցությունները շարունակվում են։ Նա հայտնել էր, որ Եվրասիական զարգացման բանկի՝ (ԵԱԶԲ)` Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման վարկավորման հայտը մերժելուց հետո քննարկումներ են ընթանում Հայաստանում գործող առևտրային բանկերի հետ։ Նա հույս էր հայտնել, որ 2025 թվականին հնարավոր կլինի սկսել հանքի շահագործումը։ Ամուլսարի հանքի շահագործումը նախատեսվում էր սկսել 2018 թվականից, սակայն այդ ժամանակ մի խումբ բնապահպան ակտիվիստներ փակել էին դեպի հանքավայր տանող ճանապարհը և թույլ չէին տալիս սկսել հանքի շահագործումը՝ պնդելով, որ դա անդառնալի վնաս կհասցնի հարակից բնակավայրերին։ 2018 թվականին քննչական կոմիտեում քրեական գործ էր հարուցվել «Լիդիան Արմենիայի» կողմից Ամուլսարի հանքավայրի շահագործման հետ կապված շրջակա միջավայրի աղտոտման մասին տեղեկությունները բնապահպանության նախարարության պաշտոնատար անձանց կողմից դիտավորությամբ թաքցնելու դեպքի առթիվ: Կառավարությունը 400 հազար դոլար էր հատկացրել «Էլարդ» միջազգային փորձագիտական թիմին՝ փորձաքննություններ իրականացնելու նպատակով։ 2021 թվականի դեկտեմբերին Ամուլսարի շահագործման թույլտվության գործընթացում չարաշահումների վերաբերյւալ քրեական գործը կարճվել էր։ ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |