Լավրով․ ՀՀ և ՌԴ հարաբերություններում որոշակի բարդություններ կան, բայց երկխոսությունը շարունակվում է![]() 14 հունվարի 2025 - 17:19 AMT PanARMENIAN.Net - ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ասուլիսում ասել է, որ Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում որոշակի բարդություններ կան, բայց երկխոսությունը շարունակվում է։ Նա հավելել է, որ նախատեսվում է Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի այցը Մոսկվա՝ հավելելով, որ իր հայ պաշտոնակիցն ընդունել է հրավերը։ Լավրովն անդրադարձել է նաև ԵՄ անդամակցության գործընթացի մեկնարկի մասին ՀՀ կառավարության որոշմանը՝ կրկնելով ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի այն հայտարարությունը, որ ԵՄ–ին ինտեգրվելն ու ԵԱՏՄ անդամակցությունն անհամատեղելի են։ «Օվերչուկն անկեղծ խոսեց դրա մասին։ Դրանք ազատ առևտրի տարբեր գոտիներ են, մաքսատուրքերի նվազեցման կամ չեղարկման տարբեր համակարգեր։ Դրանք չեն համընկնում»,–ասել է նա։ Հայաստանի կառավարությունը հունվարի 9-ին հավանություն է տվել Եվրամիությանն անդամակցելու գործընթաց սկսելու մասին նախագծին, որը ներկայացրել էր «Եվրաքվե» քաղաքացիական նախաձեռնությունը։ Նախագիծն առաջիկայում քննարկվելու է Հայաստանի խորհրդարանում։ Եվրամիությունը կվերլուծի Հայաստանի կառավարության հավանությանն արժանացած օրինագիծը կառույցին անդամակցության գործընթաց սկսելու մասին և հարցը կքննարկի Հայաստանի իշխանությունների հետ։ Այդ մասին ասել է ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով գլխավոր խոսնակ Անիտա Հիպերը։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |