ՀՀ-ում կգործի QR վճարումների միասնական համակարգ՝ տրանսպորտում կիրառվող QR –ին դա չի վերաբերում

ՀՀ-ում կգործի QR վճարումների միասնական համակարգ՝ տրանսպորտում կիրառվող QR –ին դա չի վերաբերում

PanARMENIAN.Net - ՀՀ-ում կգործի QR վճարումների միասնական համակարգ` ԿԲ որոշմամբ սահմանվել է QR կոդերի կիրառմամբ վճարումներ կամ փոխանցումներ կատարելու փոխգործելիության պահանջ, որն ուժի մեջ կմտնի հոկտեմբերի 1-ից:

Համաձայն նոր կարգավորման` առևտրի և/կամ ծառայությունների մատուցման կետերում առևտրային բանկերի և վճարահաշվարկային կազմակերպությունների կողմից տեղադրված մեկ միասնական QR պատկերի միջոցով հնարավոր կլինի վճարումներ կատարել բոլոր այն ֆինանսական կազմակերպությունների հավելվածներով, որոնք տրամադրում են QR -ով վճարման հնարավորություն:

Այժմ Հայաստանի մանրածախ առևտրում գործում են QR կոդերի միջոցով վճարումներ, սակայն յուրաքանչյուր օպերատոր (բանկեր կամ վճարային համակարգեր) օգտագործում է իր կոդը, որով հնարավոր է վճարել միայն իր հավելվածից: Կենտրոնական բանկի պահանջով, հոկտեմբերից նրանք բոլորը կօգտագործեն մեկ QR կոդ:

Առաջարկվող կարգավորման նպատակն է QR կոդի միջոցով վճարումների կամ փոխանցումների կատարումն ապահովող գործընթացները դարձնել հարմար և արդյունավետ ինչպես վճարողների և ծառայություն մատուցողների, այնպես էլ ֆինանսական կազմակերպությունների համար:

QR կոդերի կիրառմամբ վճարումներ կամ փոխանցումներ կատարելու փոխգործելիության պահանջը գործելու է բացառապես վճարային QR -ների համար և չի վերաբերելու ապրանքային QR -ների կիրառելիությանը (այդ թվում՝ հանրային տրանսպորտում կիրառվող QR -ին):

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---