Խանութներում կաթնամթերքը կներկայացվի գունավոր դարակներում![]() 21 հունվարի 2025 - 17:43 AMT PanARMENIAN.Net - Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ քննարկվել է «Սննդամթերքի անվտանգության մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը, որով նախատեսվում է կանոնակարգել կաթնամթերքի վաճառքի դեպքում դարակաշարերի տեսակավորմանը ներկայացվող պահանջները։ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տաթևիկ Սարգսյանը նշել է, որ որպեսզի սպառողը կարողանա տեսողականորեն տարբերել, թե կաթնամթերքը պատրաստված է կաթնային յուղի փոխարինիչով, թե առանց փոխարինիչի, անհրաժեշտ է օրենքով սահմանել դրույթ, ըստ որի` կաթնամթերքի վաճառքն առևտրի օբյեկտներում և առևտրի իրականացման վայրերում կտարանջատվի գունային դարակաշարերով: Զեկուցողը նշել է, որ կաթնային յուղի փոխարինիչով պատրաստված արտադրանքն ավելի էժան է, քան բնական հումքով պատրաստվածը, իսկ հստակ տարանջատման բացակայությունը սպառողին մոլորության մեջ է գցում և վերջինս ավելի թանկ վճարելով` գնում է ավելի էժան արտադրանք: Արտադրողին առաջարկվում է հնարավորություն տալ կամավոր հիմունքներով կիրառել գունային ինքնակպչուն պիտակներ` արտադրատեսակների տուփերի վրա գունային տարանջատման միջոցով առանձնացնելու առանց կաթնային յուղի (կաթնային ճարպի) փոխարինիչի և կաթնային յուղի փոխարինիչով կաթ պարունակող մթերքը: ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացություն է տվել։ ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |