ԵԽ պատգամավոր. Բաքվի հանցավոր ռեժիմը հարվածում է Ֆրանսիայի տարածքային ամբողջականությանը![]() 28 հունվարի 2025 - 12:54 AMT PanARMENIAN.Net - Եվրոպական խորհրդարանի ֆրանսիացի պատգամավոր Ֆրանսուա-Քսավյե Բելամին հայտարարել է, որ Ադրբեջանի գործողությունները հարվածում են Ֆրանսիայի տարածքային ամբողջականությանը։ «Հիմա Ադրբեջանը Նումեայում կոնգրես է կազմակերպում Նոր Կալեդոնիան «ապագաղութացնելու», արտասահմանում ամենուր «պայքարի» կոչ անելու, մեր իրավապահներին վիրավորելու համար... Հանցավոր ռեժիմը հրապարակայնորեն հարվածում է Ֆրանսիայի ամբողջականությանը։ Ե՞րբ է վերջապես արձագանքելու պետությունը»,-գրել է նա X-իր միկրոբլոգում։ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան Նոել Բարոն ևս անդրադարձել է հարցին՝ ընդգծելով, որ Բաքվի խումբը շարունակում է ապակայունացնող քայլեր իրականացնել Ֆրանսիայի ազգային քաղաքական կյանքում, հայտնում է Արմենպրեսը։ Նա նշել է, որ Ադրբեջանի կողմից Ֆրանսիայի անդրծովյան տարածքներում կատարվող միջամտության փորձերը «աննկախելի են և պետք է անհապաղ դադարեցվեն»։ Հունվարի 23-24-ը Կանակի քաղաքում անցկացվել է այսպես կոչված «Ապագաղութացման միջազգային ճակատի» առաջին համագումարը, որտեղ ադրբեջանական պատվիրակությունը մասնակցել է առցանց ձևաչափով՝ մուտքի արտոնագրեր չստանալու պատճառով։ Այս կազմակերպությունը հիմնադրվել է 2024 թվականի հուլիսին Բաքվում։ Ավելի վաղ, 2024 թվականի մայիսին, Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Ժերալդ Դարմանենը մեղադրել էր Ադրբեջանին Նոր Կալեդոնիայի ներքին գործերին միջամտելու և խաղաղօվկիանոսյան կղզու անկարգությունների հետ կապ ունենալու մեջ։ Դրան նախորդած բողոքի ակցիաների ժամանակ նկատվել էին նաև Ադրբեջանի դրոշներ։ Հատկանշական է, որ 2024 թվականի ապրիլի 18-ին Ադրբեջանն ու Նոր Կալեդոնիան կնքել էին համագործակցության հուշագիր, ինչը ևս մեծ արձագանք էր առաջացրել Ֆրանսիայում։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |