Հրազենային վնասվածքներ ստացած Մասիս Նիկոյանն ի վիճակի չէ ցուցմունքներ տալ

PanARMENIAN.Net - Մայիսի 21-ին, ժամը 12.20-ին, Երեւանի թիվ 3 կլինիկական հիվանդանոց գլխի, կրծքավանդակի եւ որովայնի շրջանում ստացած հրազենային վնասվածքներով տեղափոխվել է Մարտունի քաղաքի բնակիչ, 1969 թ. ծնված Մասիս Նիկոյանը: Ինչպես հաղորդվում է Հայաստանի Ոստիկանության պաշտոնական կայքում, հանցանքը կատարվել է Մ. Խորենացու փողոցում:



Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը նշված վայրից հայտնաբերել է 6.35 մմ տրամաչափի փամփուշտի չորս պարկուճ մեկ գնդակ:

Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցին հաղորդել է ՀՀ Ոստիկանության մամլո քարտուղար Սայաթ Շիրինյանը, կատարվածի հանգամանքները պարզվում են: «Տուժածը խիստ ծանր վիճակում է գտնվում եւ ըստ բժշկի տեղեկանքի` ի վիճակի չէ հաղորդում տալու»,- նշել է նա:
 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---