Ալավերդիի Քարկոփ բնակավայրն արդեն ունի տրանսպորտային միջոցների համար կամուրջ․ Դա Հունաստանի նվերն է ՀՀ–ին

Ալավերդիի Քարկոփ բնակավայրն արդեն ունի տրանսպորտային միջոցների համար կամուրջ․ Դա  Հունաստանի նվերն է ՀՀ–ին

PanARMENIAN.Net - Ալավերդի համայնքի Քարկոփ բնակավայրն արդեն ունի տրանսպորտային միջոցների համար նախատեսված կամուրջ։ Կամուրջը Հունաստանի նվերն է Հայաստանին, հայտնում է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը:

2024–ի մայիսի հեղեղումից հետո Քարկոփի բնակիչներ զրկվել էին կամուրջից, օգտվում էին միայն հետիոտների համար կամուրջից։

Կամուրջի կառուցման համար անհրաժեշտ մետաղական կոնստրուկցիաները բերվել են Հայաստան, տեղում իրականացվել են հավաքման աշխատանքները։

Նույնատիպ մի այլ կամուրջ տեղադրվել է նաև Հոբարձի բնակավայրում, որտեղ ներկայումս ընթանում են վերջին շտկման և ավարտական գործընթացները։

2024-ի մայիսին հորդառատ անձրևներից հեղեղումների և Դեբեդ գետի վարարման հետևանքով 3 մարդ է զոհվել։ Տավուշի մարզում փլուզվել է 2 կամուրջ, վնասվել՝ 1-ը, փլուզվել են 3 բնակելի տուն, ջրալցվել՝ 45 տուն, 2 հյուրանոց, 18 հասարակական և այլ նշանակության օբյեկտներ։ Լոռու մարզում Դեբեդ գետի վարարման հետևանքով Մ6 ավտոճանապարհի Վանաձոր-Ալավերդի հատվածի 31-րդ կմ-ը հեղեղվել է, և մոտ 50 մ երկարությամբ հատվածը փլուզվել է, վնասվել են գետի վրայով անցնող 3 կամուրջներ և տարբեր նշանակության 70 շենք-շինություններ։

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---