Evocabank-ը մասնակցել է Miami-Dubai Chamber of Commerce 2-ին![]() 4 փետրվարի 2025 - 18:40 AMT PanARMENIAN.Net - Հունվարի 29-ին Downtown Miami-ում տեղի է ունեցել Miami-Dubai Chamber of Commerce-ը, որին մասնակցում էր Evocabank-ը՝ որպես պլատինում հովանավոր։ Լինելով արագ զարգացող ֆինանսական հաստատություն՝ Evocabank-ը շարունակում է ընդլայնել իր կապերն ու աջակցել գլոբալ բիզնես ինտեգրացիային։ Miami-Dubai Chamber of Commerce (MDCC)-ը, որը նախորդ անգամ կայացել էր Dubai-ում, այս անգամ տեղի ունեցավ Miami-ում՝ նպատակ ունենալով ամրապնդել ԱՄՆ-ի, Մերձավոր Արևելքի և միջազգային շուկաների միջև միջազգային կապերը։ Միջոցառման ընթացքում Evocabank-ը ներկայացրել է հայաստանյան ֆինանսական համակարգը, ներդրումային հնարավորություններն ու իր ռազմավարական ուղղությունները։ Բանկի ներկայացուցիչները հանդիպել են ոլորտի առաջատար փորձագետների, ներդրողների և ձեռնարկատերերի հետ՝ ստեղծելով համագործակցության նոր ուղիներ։ Evoca-ն շարունակում է կապեր հաստատել ԱՄՆ-ի, Մերձավոր Արևելքի, Եվրոպայի և Ասիայի շուկաների հետ՝ աջակցելով միջազգային հարաբերությունների ամրապնդմանը։ 2024 թվականի դեկտեմբերի 10-ին Dubai-ի հեղինակավոր Capital Club-ում կայացած Miami-Dubai Chamber of Commerce-ին Evocabank-ը կրկին մասնակցում էր՝ որպես պլատինում հովանավոր։ Միջոցառման մանրամասները ներկայացված են կայքում։ Evocabank-ը ժամանակակից ֆինանսական կազմակերպություն է, որի նպատակն է տրամադրել լավագույն թվային գործիքներն ու ծառայությունները բիզնեսներին և անհատներին։ Կենտրոնացած լինելով նորարարության և հաճախորդամետ բանկային ծառայությունների վրա՝ Evocabank-ը հնարավորություն է տալիս օգտվել լավագույն ֆինանսական գործիքներից ցանկացած պահի, ցանկացած վայրից՝ գերժամանակակից EvocaTOUCH հավելվածի միջոցով։ MDCC-ն կապ է ստեղծում աշխարհի բիզնես կենտրոնների՝ Miami-ի և Dubai-ի միջև՝ խթանելով առևտուրը, ներդրումներն ու մշակույթի զարգացումը։ Իր ծրագրերի և ծառայությունների միջոցով MDCC-ն նպատակ ունի օգնել բիզնեսներին` ընդլայնվելու և կառուցելու կայուն, ազդեցիկ համագործակցություն համաշխարհային շուկայում: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |