«Էյր Դիլիջանս» ավիաընկերությունը վաղաժամ զրկվել է օդանավ շահագործողի վկայականից![]() 5 փետրվարի 2025 - 14:03 AMT PanARMENIAN.Net - «Էյր Դիլիջանս» ավիաընկերությունը (2015-2023 թթ. կոչվում էր «Ավիակոմպանիա Արմենիա») փետրվարի 3-ին վաղաժամ զրկվել է օդանավ շահագործողի վկայականից (ՕՇՎ), հայտնում է «Հետքը»։ Սա այն փաստաթուղթն է, առանց որի ոչ մի ավիաընկերություն չի կարող կոմերցիոն գործունեություն ծավալել: Թեև ՕՇՎ-ն պետք է ուժի մեջ մնար մինչև 2026 թվականը, ՀՀ քաղավիացիայի կոմիտեն (ՔԱԿ) դեռևս 2024-ի օգոստոսին վկայականի գործողությունը կասեցրել էր վեց ամսով՝ մինչև փետրվարի 1-ը, ինչը համապատասխանել է օրենսդրության պահանջներին։ Ըստ ՕՇՎ տրամադրման կարգի՝ ավիաընկերությունը պետք է ունենա առնվազն մեկ պիտանի օդանավ՝ սեփական, վարձակալված կամ ձեռքբերման գործընթացում գտնվող։ Սակայն «Էյր Դիլիջանսի» միակ ինքնաթիռը դեռևս 2023-ի հուլիսին դուրս էր բերվել հայկական ռեգիստրից և կրկին գրանցվել Վրաստանում՝ Georgian Airways-ի կազմում։ «Էյր Դիլիջանսը» գործել է վրացական կապիտալով․ ընկերության 51%-ը պատկանում է ՀՀ քաղաքացի, թբիլիսահայ Ռոբերտ Օգանեսյանին, որը նաև տնօրենն է, իսկ 49%-ը՝ վրացի գործարար Թամազ Գաիաշվիլիին, որը Georgian Airways-ի հիմնադիրն ու փաստացի տերը։ Հայաստանի «Ավիացիայի մասին» օրենքը պահանջում է, որ ՕՇՎ ունեցող ավիաընկերության մեծ մասը պատկանի ՀՀ քաղաքացիներին կամ հայկական իրավաբանական անձանց, ինչի հետևանքով ընկերությունն արտաքուստ հայկական է եղել, բայց փաստացի գործել է որպես Georgian Airways-ի քույր ընկերություն։ Վերջին կես տարում «Էյր Դիլիջանսը» երկրորդ հայկական ավիաընկերությունն է «Ֆլայ Արնայից» («Հայկական ազգային ավիաուղիներ» ՓԲԸ) հետո, որը զրկվել է ՕՇՎ-ից: «Ըստ ՊԵԿ-ի հարկ վճարողների փնտրման համակարգի՝ «Էյր Դիլիջանս» ՍՊԸ-ն այսօր էլ գործող կազմակերպություն է, սակայն որպես ավիաընկերություն այն այլևս պատմություն է: Ինչպես ենթադրել էինք օգոստոսին, ՍՊԸ-ն կդառնա/դարձել է ընդամենը Georgian Airways-ի ավիատոմսերի վաճառքի գրասենյակ, որի գլխավոր նպատակը հայկական շուկայից Թբիլիսիի միջոցով այլ երկրներ ուղևորներ տեղափոխելն է, այլ կերպ ասած՝ Թբիլիսին հայկական ավիաշուկայի համար որպես հաբ (երրորդ երկրներին կապող օղակ) ծառայեցնելը»,–ասվում է հրապարակման մեջ։ ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |