Նոտարները կպարտավորվեն անշարժ գույքի գործարքների գրանցման դիմումները ներկայացնել Կադաստր![]() 5 փետրվարի 2025 - 15:00 AMT PanARMENIAN.Net - Անշարժ գույքի գործարքների գրանցումը Կադաստրի կոմիտեում այլևս չի պահանջի քաղաքացու առանձին դիմում․ գործընթացը կիրականացվի նոտարի կողմից՝ առանց լրացուցիչ վճարի։ Արդարադատության նախարարությունը նախաձեռնել է «Նոտարիատի մասին» օրենքի փոփոխությունների նախագիծ, որն ուղղված է անշարժ գույքի նկատմամբ իրավունքների գրանցման ընթացակարգի պարզեցմանը, հայտնում է Արմենպրեսը։ Գործող օրենսդրությամբ եթե քաղաքացին նոտարի միջոցով վավերացնում է անշարժ գույքի նկատմամբ իրավունքների փոխանցման, փոփոխման կամ ծագման գործարքը, ապա այդ գործարքից առաջացած իրավունքը Կադաստրի կոմիտեում գրանցելու հարցը որոշվում է գործարքի կողմերի ցանկությամբ։ Այսինքն, եթե քաղաքացին ցանկանա, ապա նոտարը կարող է իր անունից դիմում ներկայացնել Կադաստրի կոմիտե, սակայն եթե չցանկանա, ապա պետք է ինքնուրույն դիմի Կոմիտե՝ գործարքը գրանցելու համար։ Առաջարկվող փոփոխություններով նոտարը պարտավոր կլինի գործարքից ծագող իրավունքների պետական գրանցման գործընթացն իրականացնել առանց քաղաքացու առանձին պահանջի։ Սակայն ժառանգության իրավունքի վկայագրերի դեպքում կպահպանվի գործող կարգը, և նոտարը Կադաստրի կոմիտե կդիմի միայն քաղաքացու պահանջի հիման վրա։ Նախատեսվում է, որ այս փոփոխությունները կդյուրացնեն գործընթացը, քանի որ քաղաքացիներն այլևս ստիպված չեն լինի նոտարական վավերացումից հետո առանձին դիմել Կադաստրի կոմիտե։ Բացի այդ, նոտարները չեն գանձի 3000 դրամ ծառայության վճար, քանի որ համապատասխան ենթաօրենսդրական ակտով այդ վճարը կվերացվի։ Ակնկալվում է, որ կկրճատվի գործարքների գրանցման գործընթացի ժամանակը, գործարքի վավերացումից հետո գրանցումը կկատարվի ավտոմատ կերպով, առանց հավելյալ միջամտության, կբարձրանա անշարժ գույքի գործարքների իրավական պաշտպանվածությունը, քանի որ գործարքից ծագող իրավունքներն անհապաղ կգրանցվեն, կխուսափենք իրավական բարդություններից, որոնք կարող են առաջանալ, երբ քաղաքացին չի գրանցում իր իրավունքը և հետագայում բախվում է սեփականության խնդիրների, բյուրոկրատիան կնվազի, քանի որ գործընթացն ամբողջությամբ կկազմակերպվի մեկ տեղում՝ նոտարի կողմից։ ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |