Առևտրականները կրկին բողոքում են կառավարության շենքի մոտ

Առևտրականները կրկին բողոքում են կառավարության շենքի մոտ

PanARMENIAN.Net - Տնտեսվարողները կրկին հավաքվել են կառավարության շենքի մոտ՝ արտահայտելով իրենց դժգոհությունը հարկային նոր քաղաքականության դեմ, որի համաձայն շրջանառության հարկը 5%-ից դարձել է 10%։

«Ազգի դեմ հարկային տեռոր է, ու սա տանում է թալանի։ Մենք հարկերից չենք հրաժարվում, թող ուղղակի փոփոխությունները պարզեցնեն։ Մաքսատներում մեր ապրանքները հարկվում են, թող 1.5 տոկոս դնեն, հետո էլ 2-3 ձեռքով էլ է անցնում, դա էլ հարկեն ու դառնա 4.5 տոկոս, ու ով էլ ՀԴՄ չտա, դրա տուգանքը բարձրացնեն»,– ասել է առևտրականներից մեկը, գրում է Sputnik Արմենիան։

Նրանք վստահ են իրենց 40-50 տարվա աշխատանքն ու ձեռք բերածը 1 օրում զրոյացվելու է, և բոլորը սնանկանալու են։ Նշում են, որ շուտով գույքագրում է արվելու, ու բոլորով կանգնելու են դատարանի դիմաց։

Երևանի առևտրի կետերից մեկի այլ աշխատակից նշել է, որ խնդրել են հետաձգել հարկային փոփոխությունները, որպեսզի իրավիճակը կարողանան հասկանալ, բայց մերժում են ստացել։

Առևտրականները դժգոհ են նաև համատարած գույքագրման և հայտարարագրման պահանջից։

Առևտրականներն ակցիա էին անցկացվել նաև հունվարի 23-ին։ Այս ընթացքում հանդիպումներ են եղել կառավարությունում, սակայն առևտրականները դժգոհ են արդյունքներից։

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---