ՊԵԿ նախագահ․ Տրանսֆերտները նվիրատվություն են՝ մինչև 300,000 դրամը չի հայտարարագրվում![]() 5 փետրվարի 2025 - 18:06 AMT PanARMENIAN.Net - ԱԺ-ում համընդհանուր հայտարարագրման թեմայով քննարկման ժամանակ ՔՊ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը հարց է բարձրացրել, թե արդյոք քաղաքացիները, որոնք տրանսֆերտներ էին ստանում փոխանցումով, չեն սկսի դրանք ստանալ այլ անձանց միջոցով՝ հայտարարագրման գործընթացից խուսափելու համար։ ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը պարզաբանել է, որ տրանսֆերտները նվիրատվություն են՝ մինչև 300,000 դրամը հայտարարագրման ենթակա չէ, հայտնում է «Առավոտը»։ «Նախ տրանսֆերտը նվիրատվություն է, հետևաբար, 300 հազար դրամի շեմի մեջ տեղավորվում է։ Եթե մարդը ստացել է մինչեւ 300 հազար դրամ տրանսֆերտ, դա չհայտարարագրվող է։ Այսինքն՝ մարդը որևէ խնդիր չունի՝ հայտարարագրելու իր տրանսֆերտները, հետևաբար, որևէ խնդիր չեմ տեսնում այս տեսանկյունից»,- ասել է նա։ Նա նշել է, որ այլ հարց է, երբ մարդը ստանում է իր եկամուտները, ոչ թե տրանսֆերտներ։ Այսինքն՝ սեզոնային աշխատանքից վերադարձողները կարող են հետագայում փոխանցումով ստանալ իրենց վաստակած գումարը։ Բայց այդտեղ էլ, ըստ ՊԵԿ նախագահի, կարգավորում կա․ հիմնականում հարկային նոր պարտավորություն չի առաջանում։ «Ավելին ասեմ՝ նույնիսկ շեմ կա։ Մենք ասում ենք՝ եթե մինչև 12 մլն է այդ եկամուտը, ինքը ծագման թուղթ ունենալու խնդիր չունի։ Եթե դրանից ավելի է, պետք է ունենա, և հարկ որպես այդպիսին չի առաջանում, որովհետև հիմնականում եկամտային հարկի դրույքաչափը դրսում ավելի բարձր է, քան մեզ մոտ։ Եթե կլինեն դեպքեր, որտեղ եկամտային հարկը 20 տոկոսից ցածր է, այդ տարբերության չափով միայն պետք է վճարել ՀՀ-ում»,- ասել է ՊԵԿ նախագահը։ Եկամուտների հայտարարագրի ներկայացման ժամկետ էր սահմանված մայիսի 1–ի, որը, սակայն, հետաձգվել է մինչև նոյեմբերի 1–ը։ Հայտարարագիր պետք է ներկայացնեն բոլոր վարձու աշխատողները։ ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |