ԶՊՄԿ աշխատակիցները հանդիպում են տնօրինության հետ

ԶՊՄԿ աշխատակիցները հանդիպում են տնօրինության հետ

PanARMENIAN.Net - Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի՝ ԶՊՄԿ–ի աշխատակիցները, նաև Քաջարանի մի խումբ բնակիչներ, հավաքվել էին կոմբինատի մուտքի մոտ՝ պահանջելով հանդիպում տնօրինության հետ։

Տնօրինության հետ հանդիպման համաձայնություն է ձեռք բերվել, հանդիպումն արդեն մեկնարկել է, հայտնում է «Ազատությունը»։

Գործադուլը համակարգող խորհրդի անդամ Վահե Մխիթարյանը հանդիպումից առաջ ասել էր, որ «մինչև խնդիրը չլուծվի, ընդվզումը շարունակվելու է»։ Մխիթարյանը նաև պարզաբանել է՝ աշխատավարձի արժանապատիվ բարձրացման իրենց պահանջը ենթադրում է աշխատավարձի բարձրացում 120-150 հազար դրամով։

Փետրվարի 4–ի երեկոյան գործադուլավորների և կոմբինատի ղեկավարության միջև տեղի ունեցած հանդիպումը որևէ արդյունք չէր տվել, կողմերն այդպես էլ համաձայնության չէին եկել։

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն արդեն վեցերորդ օրն է կանգնած է։ Գործադուլի դուրս եկած աշխատակիցները պահանջում են աշխատավարձի արժանապատիվ բարձրացում՝ անընդունելի համարելով տնօրինության առաջարկները։

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---