ՀԿ-ի համահիմնադիր․ Հարկային նոր կանոններով ՓՄՁ-ների գործունեությունը բարդացել է![]() 7 փետրվարի 2025 - 17:20 AMT PanARMENIAN.Net - «ՓՄՁ համագործակցության ասոցիացիա» ՀԿ-ի համահիմնադիր նախագահ Հակոբ Ավագյանն ԱԺ-ում հրավիրված քննարկումների ժամանակ, անդրադառնալով Հարկային օրենսգրքի փոփոխությանը, ասել է, որ օրենքի փոփոխությունը, որը հունվարի 1-ից ուժի մեջ է մտել, շրջանառության հարկի տրամաբանության խախտումն է։ Նա նշել է, որ ՓՄՁ-ների գործունեությունը բարդացել է։ Հակոբ Ավագյանի խոսքով այդ փոփոխությամբ շրջանառության հարկ վճարողները այսուհետ պետք է ապրանքային մնացորդի հաշվառում իրականացնեն, պահեստի հաշվառում անեն, հակառակ դեպքում տուգանվում են՝ չհաշվառված ապրանքի արժեքի 20% տուգանքով, հայտնում է Panorama.am-ը։ Ավագյանը նշել է, որ 2024 թվականի հունիսին էլ ԱԺ-ն ընդունեց փոփոխություն, որով շրջանառության նկատմամբ հարկման դրույքաչափը կրկնակի բարձրացվեց, որը մոտ 55 հազարից ավելի տնտեսավարողի է վերաբերում։ «Օրինակ մարզերում աշխատող միկրոձեռնարկատիրության ոլորտում գործող առևտուր իրականացնողը, ասենք Սոթք համայնքում, փոքր խանութում առևտուր իրականացնողն այլևս իրավունք չունի միկրոձեռնարկատիրության հարկման ռեժիմում աշպատել»,-ասել է ասոցիացիայի ղեկավարը։ Ավագյանը նշել է, որ «Նորմատիվ իրավական ակտերի» մասին օրենքով նախագիծը պետք է հանրային քննարկում անցներ, ինչը չի արվել։ «2012 թվականից հետո առաջին անգամ վերջին երեք էկոնոմիկայի նախարարները գրեցին, որ այդ նախագծին դեմ չեն, և առաջարկել են ընդհանրապես դիտարկել շրջանառության հարկի վերացման տարբերակը»,-ասել է Ավագյանը։ ՀԿ-ի նախագահը հայտարարել է, որ առաջարկում են հետաձգել կարգավորումների կիրառումը մինչև հիմնավոր քննարկումներ անցկացնելը և ճշտումներ անելը։ 2025–ի հունվարի 1–ի շրջանառության հարկը փոքր ու միջին բիզնեսի համար 5 տոկոսից բարձրացել է մինչև մոտ 10 տոկոս։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ «շրջանառության հարկի համակարգում արվող փոփոխությունը խոշոր բիզնեսների ստվերը կրճատելու համար է»։ ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |