Զախարովա․ ՀՀ իշխանությունը պարտավոր է բնակչությանը պարզաբանել իր քայլերի բոլոր հետևանքները![]() 14 փետրվարի 2025 - 17:48 AMT PanARMENIAN.Net - ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, մեկնաբանելով Հայաստանում ԵՄ–ին անդամակցության գործընթացի մեկնարկը, ասել է, որ Հայաստանի իշխանությունները պարտավոր են բնակչությանը պարզաբանել իրենց ձեռնարկած քայլերի բոլոր հետևանքները։ «Խոսքը Հայաստանի ինքնիշխան ընտրության մասին է և Ռուսաստանը չի վիճարկում այն։ Սակայն հենց Հայաստանի ներկայիս իշխանություններն են, այլ ոչ թե Մոսկվան կամ ԵԱՏՄ-ն, որ պարտավոր են բնակչությանը պարզաբանել իրենց ձեռնարկած քայլերի բոլոր հետևանքները»,–ասել է նա, հայտնում է ՏԱՍՍ–ը։ Զախարովան հավելել է, որ ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի շրջանակում գործակցությունը կարգավորող նորմատիվ իրավական հիմքերն ու սակագնային մեխանիզմները միմյանց բացառող են, և այս դեպքում խոսքը քաղաքական նախապատվությունների մասին չէ։ «Այս խնդրի քննարկումից խուսափելու, այն անտեսելու և այս կարևոր նրբությունը չնկատելու փորձերն ուղղակի իրականության մերժում է և, հնարավոր է, որոշ չափով ապատեղեկատվություն նրանց համար, ում առաջարկում են համապատասխան որոշումներ ընդունել», — ասել է Զախարովան։ Հայաստանի խորհրդարանn առաջին ընթերցմամբ հաստատել է ԵՄ-ին անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին օրինագիծը։ Նախաձեռնությանը կողմ է քվեարկել 63 պատգամավոր՝ բոլորը՝ իշխող խմբակցությունից, իսկ 7-ը դեմ են արտահայտվել։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |