Բայրամովը Ֆիդանին տեղեկացրել է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղ գործընթացի մասին

Բայրամովը Ֆիդանին տեղեկացրել է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղ գործընթացի մասին

PanARMENIAN.Net - Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի հետ հանդիպմանը տեղեկացրել է, թե ինչպես է ընթանում Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղ գործընթացը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Ադրբեջան-Թուրքիա դաշնակցային հարաբերությունների քաղաքական, տնտեսական և տրանսպորտային-հաղորդակցական ասպեկտները, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային օրակարգի կարևոր հարցերը։

Շեշտվել է տարածաշրջանային և միջազգային կազմակերպություններում, այդ թվում՝ Թյուրքական պետությունների կազմակերպությունում, ՄԱԿ-ում, Իսլամական համագործակցության կազմակերպությունում և այլ հարթակներում համատեղ գործունեության և փոխադարձ աջակցության անհրաժեշտությունը։

Բայրամովը թուրք գործընկերոջը ներկայացրել է տարածաշրջանային իրադրությունը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 31–ի ասուլիսում հայտարարել էր, որ Տարածաշրջանային հաղորդակցության ուղիների ապաշրջափակման վերաբերյալ Հայաստանը հստակ առաջարկներ է արել Ադրբեջանին և սպասում է դրանց պատասխանին։ Ըստ նրա՝ էժան և իրատեսական տարբերակը Մեղրիի երկաթուղիով Ադրբեջանից Նախիջևան և հակառակ ուղղությամբ տարբերակն է։ Նա նաև առաջարկել է երկաթուղային հաղորդակցություն Երասխից Նախիջևանի տարածքով Մեղրի և հակառակ ուղղությամբ։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---