Զատուլին․ Բաքվում Արցախի ղեկավարների «դատը» պատմությունը կեղծելու գործընթացի մաս է

Զատուլին․ Բաքվում Արցախի ղեկավարների «դատը» պատմությունը կեղծելու գործընթացի մաս է

PanARMENIAN.Net - ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը Մոսկվայում ԱՊՀ երկրների ինստիտուտի և միջազգային «Լազարևյան ակումբի» կազմակերպած կլոր սեղանի ժամանակ հայտարարել է, որ Ադրբեջանը փորձում է հետին թվով վերաշարադրել Լեռնային Ղարաբաղի պատմությունն ու հայկական մշակույթը։

Նա հավելել է, որ Բաքվում Արցախի ղեկավարների «դատը» պատմությունը կեղծելու գործընթացի մաս է, հայտնում է Sputnik Արմենիան։

Նրա խոսքով՝ Բաքուն ձգտում է յուրացնել պատմականորեն հայտնի հայկական հուշարձանները, այդ թվում՝ Ամարասի և Գանձասարի միջնադարյան տաճարները։ Նա ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղի պատմության ու մշակույթի այս հուշարձանները վերաբերում են այն ժամանակաշրջանին, երբ ադրբեջանցիները տվյալ տարածքում գոյություն չեն ունեցել, և նույնիսկ որպես ազգ դեռ ձևավորված չեն եղել։

Պատմության կեղծման և հայկական ժառանգության յուրացման նույն տրամաբանության մեջ, ըստ Զատուլինի, տեղավորվում է նաև Բաքվում ընթացող դատավարությունը՝ Լեռնային Ղարաբաղի նախկին ղեկավարների նկատմամբ։

Նրա համոզմամբ՝ այս դատական գործընթացն արտացոլում է Ադրբեջանի իշխանությունների ընդհանուր ձգտումը՝ հայության և մասնավորապես արցախահայության նկատմամբ իրենց հաղթանակը շարունակաբար տոնելու։

«Այս ամենն ուղղված է նրան, որպեսզի Լեռնային Ղարաբաղ, իբր թե, հնարավորինս շուտ «վերադառնա» Ադրբեջանի մշակութային, էթնիկ, ազգային, պետական տարածություն»,– նշել է Զատուլինը։

Հունվարի 17-ից Ադրբեջանում ընթանում է Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների գործով դատավարությունը։ Մեղադրյալների թվում են Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը, արտաքին գործերի նախկին նախարար Դավիթ Բաբայանը և Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանը։

Արցախի նախկին պետնախարար և բարերար Ռուբեն Վարդանյանի գործը քննվում է առանձին վարույթով՝ չնայած այն ընդհանուրին միացնելու նրա խնդրանքին։ Նա հացադուլ է հայտարարել է, որը շարչունակվում է արդեն մեկ շաբաթ։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---