Փաշինյան. 2018-ից ի վեր Հայաստանում ստեղծվել է 203, 000 հազար աշխատատեղ![]() 27 փետրվարի 2025 - 13:46 AMT PanARMENIAN.Net - Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը կառավարության նիստում ներկայացրել է կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2024 թվականի կատարման ընթացքի և արդյունքների զեկույցը։ «Զեկույցը ներառում է կառավարության ծրագրի կատարման վերաբերյալ արդյունքային և թվային ցուցանիշներ, ինչպես նաև 2024 թվականի սոցիալ-տնտեսական և միջազգային կազմակերպությունների ներկայացրած վիճակագրությունը»,- հավելել է նա, հայտնում է Panorama.am-ը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ 2018-ից ի վեր Հայաստանում ստեղծվել է ավելի քան 203,000 աշխատատեղ։ «Որպես բացարձակ թիվ և տոկոսային աճ սա շատ էական է»,-ասել է նա։ Նա հավելել է, որ 2025 թվականի հունվարին նախորդ տարվա հունվարի համեմատ 41 հազարով ավելի աշխատատեղ կա։ Նա նաև նշել է, որ 2018-ից ի վեր միջին աշխատավարձը 40%-ով ավելի է աճել, քան գնաճը։ Սակայն վարչապետը շրջանցել է աղքատության ցուցանիշների թեման։ Մասնավորապես, 2018-ի համեմատ աղքատության մակարդակը նվազել է ընդամենը 2-3%-ով, այն էլ՝ աղքատության գնահատման նոր մեթոդաբանության կիրառման արդյունքում։ Այդուհանդերձ, պարզ չէ, թե ինչու աշխատավարձերի էական աճը չի նպաստել քաղաքացիների բարեկեցության զգալի բարելավմանը և աղքատության նվազմանը։ 2018–ից հետո աղքատության մակարդակը 26%-ից բարձրացել է մինչև 28%, որից հետո որոշ չափով նվազել է՝ ուկրաինական պատերազմի հետևանքով ձևավորված տնտեսական իրավիճակի շնորհիվ։ Փաշինյանն առավել մանրամասն անդրադարձել է միջին աշխատավարձի բարձրացմանը, սակայն խուսափել է ընդգծել, որ այն հիմնականում ապահովվել է ՏՏ և բանկային ոլորտներում աշխատավարձերի աճի հաշվին։ Միևնույն ժամանակ, միջին և ցածր եկամուտ ունեցող բնակչության մոտ 60%-ի աշխատավարձը էականորեն չի ավելացել, ինչն էլ նպաստել է աղքատության բարձր մակարդակի պահպանմանը։ ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |