Շրջհարկ վճարողների համար անցումային շրջան է սահմանվել![]() 27 փետրվարի 2025 - 16:03 AMT PanARMENIAN.Net - ՀՀ կառավարությունը սահմանել է անցումային շրջան առք ու վաճառքով զբաղվող տնտեսվարողների համար, որոնք շրջանառության հարկ են վճարում։ Որոշումը կայացվել է գործադիրի նիստում։ ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ընդգծել է, որ, հաշվի առնելով բազմաթիվ բիզնեսների դժգոհությունները, կառավարությունը որոշել է իրականացնել աջակցության ծրագիր, հայտնում է Sputnik Արմենիան։ Նախարարը մանրամասնել է, որ ծրագիրը նախատեսված է այն տնտեսվարողների համար, որոնք 2025 թ. հունվարի 1-ի դրությամբ ունեցել են նախկինում ձեռք բերված ապրանքային մնացորդներ, սակայն կա՛մ չեն ունեցել ձեռքբերումը հաստատող փաստաթղթեր, կա՛մ ունեցել են այդպիսիք, սակայն դրանցով մինչև 2025-ի հունվարի 1-ը շրջանառության հարկը նվազեցվել է ընդամենը 4%-ով՝ ներկայիս 9.5%-ի փոխարեն։ «Մեր սահմանած անցումային շրջանը կներառի 2025 թ. առաջին 6 ամիսը՝ մինչև հուլիսի 1։ Այս ընթացքում կառավարությունը կաջակցի, որպեսզի շրջանառության հարկ վճարողները կարողանան հարկային ցածր բեռի սահմաններում իրացնել նախկինում` առանց փաստաթղթերի ձեռք բերված ապրանքային մնացորդները»,– նշել է Հովհաննիսյանը։ 2025–ից փոքր բիզնեսի համար շրջանառության հարկի դրույքաչափերը կտրուկ աճել են․ առևտրի ոլորտում 5%-ից հասել են 10%-ի, արտադրության ոլորտում՝ 3.5%-ից 7%-ի, հանրային սննդի ոլորտում՝ 6%-ից 12%-ի։ Տնտեսվարողները, եթե վարեն մաքուր հաշվապահություն, հնարավորություն կունենան նվազեցնել այս հարկերը՝ առևտրի ոլորտում մինչև 1%, արտադրության ոլորտում՝ մինչև 3%, հանրային սննդի ոլորտում՝ մինչև 6%։ Բիզնեսի ներկայացուցիչները բազմիցս բողոքի ակցիաներ են անցկացրել՝ նշելով, որ դժվարանում են հումքի և այլ ծախսերի ամբողջական հաշվառում կատարել, քանի որ հաճախ ապրանքները գնել են կա՛մ «ձեռքից», կա՛մ տարիներ առաջ՝ առանց անհրաժեշտ փաստաթղթերի։ Նրանց խոսքով՝ այս հանգամանքը խոչընդոտում է հաշվապահական ճշգրիտ հաշվառումը։ ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |