2024-ին միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու համար դիմել է 57,773 հարկ վճարող

2024-ին միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու համար դիմել է 57,773 հարկ վճարող

PanARMENIAN.Net - Ամփոփվել է 2024 թվականի համար միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու վերաբերյալ հայտարարություն ներկայացրած հարկ վճարողների մասին տեղեկատվությունը, հայտնում է Պետական եկամուտների կոմիտեն։

2024 թվականի համար միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու մասին հայտարարություն է ներկայացրել 57,773 հարկ վճարող։

Միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու վերաբերյալ հայտարարություն ներկայացրած հարկ վճարողների ցանկը հասանելի է ՊԵԿ պաշտոնական կայքում՝ «Հարկ վճարողների վերաբերյալ տեղեկատվական ցանկեր» բաժնի «Ցանկ՝ միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու վերաբերյալ հայտարարություն ներկայացրած հարկ վճարողների» ենթաբաժնում։

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---