ԵՄ-ն մտադիր է ՀՀ-ին «Եվրոպական խաղաղության հիմնադրամից» նոր հատկացում տրամադրել

ԵՄ-ն մտադիր է ՀՀ-ին «Եվրոպական խաղաղության հիմնադրամից» նոր հատկացում տրամադրել

PanARMENIAN.Net - ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Կայա Կալասն առաջարկ է ներկայացրել խորհրդին՝ Հայաստանի համար «Եվրոպական խաղաղության հիմնադրամից» օգնության երկրորդ փաթեթի տրամադրման վերաբերյալ։

Տեղեկությունը հաստատել է ԵՄ միջազգային հարաբերությունների և անվտանգության քաղաքականության խոսնակ Պեդրո Ֆոնսեկա Մոնիսը, հայտնում է APA-ն։

Նրա խոսքով՝ այս առաջարկը հիմնված է նախորդ աջակցության միջոցառումների վրա։

«Խորհուրդը կսկսի առաջարկի քննարկումը առաջիկա շաբաթներին», - նշել է նա։

2024 թվականին ԵՄ-ն արդեն ֆինանսական աջակցություն է տրամադրել Հայաստանին այս հիմնադրամի շրջանակներում։ Հուլիսի 22-ին Եվրամիության խորհուրդը 10 մլն եվրո է հատկացրել Երևանին «Եվրոպական խաղաղության հիմնադրամի» միջոցով` պաշտպանունակությունը բարձրացնելու նպատակով։

Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեն այդ ժամանակ Եվրամիության խորհրդի որոշումը որակել էր որպես «սխալ և վտանգավոր քայլ, որն ուժեղացնում է լարվածությունը տարածաշրջանում»։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---