Փաշինյան․ Ամուլսարի գործարկումը լավ է տնտեսական, և վերահսկելի՝ բնապահպանական առումով![]() 6 մարտի 2025 - 10:46 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ, անդրադառնալով Ամուլսարի ոսկու հանքավայրի գործարկմանը, ասել է, որ դա լավ է ինչպես տնտեսական, այնպես էլ սոցիալական առումով, իսկ շրջակա միջավայրի ու բնապահպանական առումով վերահսկելի է: Նա ընդունել է, որ բնապահպանական խնդիրներ են բարձրացվել՝ հավելելով, որ այդ խնդիրներին տրվել են համապատասխան պատասխաններ։ «Այդ պատասխանները համարվել են վստահելի: Համայնքների համար ձևավորվել են լրացուցիչ մեխանիզմներ, այդ թվում ֆինանսական, ուստի, կարծում ենք, որ ծրագրի գործարկումը լավ է և տնտեսական, և սոցիալական առումով: Շրջակա միջավայրի և բնապահպանական առումով վերահսկելի է և ստանդարտների շրջանակում է լինելու»,– ասել է վարչապետը։ Նա հավելել է, որ Ամուլսարի շահագործման հարցում կառավարությունը երկար և մանրակրկիտ գործընթաց է անցել, դիտարկվել են բոլոր ռիսկերը։ Նա հավելելով, որ Աուլսարի նախագիծն իրականում շատ լավ նախագիծ է։ Նա նաև ասել է, որ որ ՀՀ քաղաքացիներն Ամուլսարի նախագծում բաժնեմաս ունեն՝ ի դեմս կառավարության։ Կառավարությունը 150 մլն դոլարի բյուջետային երաշխիք է տրամադրել «Լիդիան Արմենիա» ընկերությանը՝ Հայաստանի բանկերից վարկ ներգրավելու նպատակով, որը կօգտագործվի Ամուլսարի հանքավայրի շահագործման համար։ ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |