Վարդանյանի փաստաբանը՝ վարչապետին. ՀՀ-ն չի ձեռնարկել մի շարք քայլեր, որոնք կարող էր անել Բաքվում պահվող հայերի համար![]() 6 մարտի 2025 - 13:26 AMT PanARMENIAN.Net - Բաքվում ապօրինի պահվող Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբան Ջարեդ Գենսերը, անդրադառնալով ՀՀ իշխանությունների ձեռնարկած քայլերին, նշել է, որ կան տարրական գործողություններ, որոնիցն ոչ մեկը ՀՀ իշխանությունները չեն արել Բաքվում պահվող հայերի համար։ Այդ մասին նա գրել է X-ի իր էջում։ Նա մի շարք օրինակներ է բերել, թե ինչպես են գործել այլ կառավարությունները պատանդների ազատ արձակման համար։ «Լիովին համաձայն եմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, որ նա պետք է «համաչափ և խելամիտ» ջանքեր գործադրի իմ պաշտպանյալ Ռուբեն Վարդանյանին, ինչպես նաև Ադրբեջանում պահվող այլ հայ քրիստոնյա քաղբանտարկյալներին և գերիների ազատման համար։ Այս ցուցակի բոլոր կետերը վերցված են բացառապես այն օրինակներից, թե ինչ և ինչպես են արել այլ կառավարություններն օտարերկրյա պատանդների ազատ արձակման վերաբերյալ իմ 25 տարվա աշխատանքի ընթացքում: Չէ՞ որ հայ պատանդները, անշուշտ, արժանի են գոնե նույն օգնությանը, ինչ մյուս կառավարությունների դեպքում է եղել: Օրինակ, երբ ես ներկայացնում էի Իրանում երկու ամերիկացի պատանդի՝ Սիա Նամազի և նրա հոր շահերը, ԱՄՆ-ն պետական բանագնաց էր նշանակել պատանդների հարցով, որն աշխատում էր այդ գործով, Սպիտակ տունը և Պետքարտուղարությունը, այդ թվում՝ պետքարտուղարը, պարբերաբար հանդիպում էին իմ հաճախորդների ընտանիքների հետ։ Իրանում Շվեյցարիայի դեսպանությունում Միացյալ Նահանգներն ուներ «ԱՄՆ շահերի բաժին», որը հանդես էր գալիս բանտերում պահման պայմանների բարելավման համար և փորձում էր վերահսկել դատական գործընթացները»,–ասվում է գրառման մեջ։ Փաստաբանը հավելել է, որ ԱՄՆ նախագահն ու պետքարտուղարը հանդես էին գալիս հրապարակավ, ամերիկացի դիվանագետները՝ իրենց դաշնակիցների հետ, հանդես էին գալիս ՄԱԿ-ում՝ օգնության խնդրանքով, ԱՄՆ աջակցություն էր խնդրում համաշխարհային կրոնական առաջնորդներից, ԱՄՆ-ն պատժամիջոցներ էր սահմանել իրանցի այն պաշտոնատար անձանց նկատմամբ, որոնք պատասխանատու էին պատանդառման համար։ Այս ամենը շատ ողջամիտ և համաչափ էր ԱՄՆ կողմից։ «Այնուհանդերձ, ի զարմանս ինձ, որքանով որ կարող եմ ասել, Հայաստանը չի արել այս տարրական գործողություններից և ոչ մեկն Ադրբեջանում պահվող հայ պատանդների համար։ Ուստի, ես հարցնում եմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ Դուք համաձա՞յն եք, որ նման գործողությունները ողջամիտ են և համաչափ թե Դուք, իրոք պնդո՞ւմ եք, որ այն ջանքերը, որոնք ձեռնարկվել են նախագահ Թրամփի կողմից՝ Բելառուսից՝ ամերիկացի Մարկ Ֆոգելին և Վենեսուելայից վեց ամերիկացի պատանդներին ազատ արձակելու հարցում, ոչ խելամիտ և անհամաչափ էին»,–ասվում է փաստաբանի գրառման մեջ։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ, պատասխանելով Բաքվի դատավարությունից բռնության հետքերով կադրերի վերաբերյալ պատգամավոր Գեղամ Նազարյանի հարցին, հայտարարել է, որ տեղի է ունենում արգելված ներգործություն և դա անընդունելի է: Նա հավելել է , որ մեր դիվանագիտությունն անում է այն, ինչ հնարավոր է, և ուզում եմ ընդգծել, որ մեր դիվանագիտությունն առաջնորդվում է առաջին հերթին չվնասելու սկզբունքով: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |