Մակունցն ու Շերմանը քննարկել են կրկնակի հարկման հարցը![]() 7 մարտի 2025 - 10:38 AMT PanARMENIAN.Net - Մարտի 5-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը հանդիպում է ունեցել Կոնգրեսի հայկական հանձնախմբի փոխնախագահ, Կալիֆորնիայից ընտրված կոնգրեսական Բրեդ Շերմանի հետ, հայտնում է ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունը։ Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանի և ԱՄՆ-ի միջև երկկողմ հարաբերություններին և դրանց հետագա զարգացմանը։ Այս համատեքստում քննարկվել է նաև կրկնակի հարկման հարցը։ Կողմերը պայմանավորվել են ակտիվացնել համատեղ ջանքերը՝ այս ուղղությամբ հնարավոր լուծումներ մշակելու համար։
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |