Դավիթ Մանուկյանը Բաքվի դատարանում ասել է, որ կռվել է Ադրբեջանի զինուժի դեմ![]() 7 մարտի 2025 - 11:25 AMT PanARMENIAN.Net - Մարտի 6-ին Բաքվի ռազմական դատարանում շարունակվել է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների և մյուս հայ ռազմագերիների դեմ շինծու գործերով դատավարությունը։ Դատավորը տեղեկացրել է, որ Արցախի նախկին նախագահ Բակո Սահակյանի համար պետության հաշվին նոր պաշտպան է նշանակվել, ինչին վերջինս չի առարկել։ Գեներալ–մայոր Դավիթ Մանուկյանը Բաքվի դատարանում հայտարարել է, որ մարտնչել է Ադրբեջանի զինուժի դեմ, հայտնում է Azertag-ը։ Ըստ լրատվամիջոցի, Մանուկյանը ներկայացրել է իր անցած մարտական ուղին՝ առաջին ղարաբաղյան պատերազմի ժամանակ շարքային զինվորից մինչև գեներալ–մայորի կոչում և մասնակցություն 44–օրյա պատերազմին։ Նա ասել է, որ զբաղվել է իր մասնագիտական պարտականություններով, այն է՝ «մարտական պատրաստությամբ»՝ մերժելով «պատերազմ նախապատրաստելու» մեղադրանքները։ Ըստ ադրբեջանական լրատվամիջոցի, նա նաև ասել է, որ երբևէ չի մասնակցել Անվտանգության խորհրդի նիստներին։ 44-օրյա պատերազմի իրադարձությունների մասին պատմելիս Մանուկյանը նշել է, որ իր մեքենան խոցվել է «Բայրաքթար» անօդաչուով։ Նա նաև ասել է, որ 2020–ից հետո ՊԲ–ում մեծ կրճատումներ են եղել՝ դիվիզիոնը կրճատվել է մինչև բրիգադի մակարդակի։ Ըստ ադրբեջանական լրատվամիջոցի, Դավիթ Մանուկյանը, պատասխանելով Ստեփանակերտի իր տանը հայտնաբերված զենքի մասին հարցին, ասել է, որ մեկը ատրճանակ է, մյուսը՝ որսորդական հրացան, և որ «երկուսն էլ գրանցված են ՀՀ ոստիկանության վարչությունում», գրում է Trend-ը։ Ռազմագերի Դավիթ Ալավերդյանը դատական նիստում ասել է, որ իր հանդեպ «վերաբերմունը եղել է մարդկային», գրում է Trend-ը։ Շինծու գործով անցնող Գարիկ Մարտիրոսյանն ասել է, որ մասնակցել է ինչպես առաջին Ղարաբաղյան պատերազմին, այնպես էլ՝ 44–օրյա։ Ըստ ադրբեջանական լրատվամիջոցի, Մարտիրոսյանն ասել է, որ առաջին Ղարաբաղյան պատերազմի ընթացքում եղել է Աղդամի շրջանի առաջնագծում։ «Մենք Ասկերանի շրջանում էինք Երկրորդ Ղարաբաղյան պատերազմի ժամանակ։ Ես այնտեղ էի նաև 44-օրյա պատերազմի ընթացքում», — ասել է նա, հայտնում է Trend-ը։ Բաքվում ընթացող դատական նիստում սկսվել է փաստաթղթերի ուսումնասիրության փուլը։ Նշվում է, որ Բակո Սահակյանը կարճ ելույթ է ունեցել, ներկայացնելով իր գործունեությունը նախագահի պաշտոնում, սակայն ոչ մի բառ այդ ելույթից չի մեջբերվում։ Ադրբեջանի գլխավոր դատախազի ավագ օգնական Վուսալ Ալիևը, որը ներկայացնում է պետական մեղադրանքը, դատարանում ներկայացրել է պատմական փաստաթղթեր, այդ թվում՝
Այնուհետև Արցախի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանին հարցեր են ուղղվել վերը նշված փաստաթղթերի վերաբերյալ, ինչպես նաև ջոկատների ղեկավարների և անդամների մասին։ Ղուկասյանն ասել է, որ ջոկատների ղեկավարների անունները հայտնի են, սակայն ինքը չի ցանկանում դրանք հրապարակել։ Հաջորդ դատական նիստը նշանակվել է մարտի 10-ին։
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |