ՊԵԿ նախագահը շրջայց է կատարել Բագրատաշեն և Այրում անցակետերում

ՊԵԿ նախագահը շրջայց է կատարել Բագրատաշեն և Այրում անցակետերում

PanARMENIAN.Net - Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանն աշխատանքային այցով եղել է Բագրատաշեն և Այրում անցակետերում՝ տեղում ծանոթանալու մաքսային գործընթացների կազմակերպման առանձնահատկություններին։

Այցի ընթացքում ներկայացվել են մաքսային անցակետերի ենթակառուցվածքները, գործող ընթացակարգերը, դրանց իրականացման հաջորդականությունը, ինչպես նաև թվային տեխնոլոգիաների կիրառումը մաքսային հսկողության գործընթացում։ Բացի այդ, քննարկվել են Հայաստանի ցամաքային սահմանի անցման կետերում մաքսային ծառայության աշխատանքի կազմակերպման հարցերը, ընթացող շինարարական աշխատանքները և առկա խնդիրները։

ՊԵԿ նախագահը շրջայց է կատարել նաև Գյումրու և Վանաձորի հարկ վճարողների սպասարկման սրահներում, որտեղ ներկայացվել է ստորաբաժանումների աշխատանքների պատշաճ իրականացման ընթացքը։ Քննարկվել են նաև այն միջոցառումները, որոնք ուղղված են քաղաքացիներին ու տնտեսվարողներին հարկային բարեփոխումների պայմաններում աջակցելու գործիքակազմի ընդլայնմանը և կատարելագործմանը։

Այցի ընթացքում հատուկ ուշադրություն է դարձվել քաղաքացիների և արտաքին տնտեսական գործունեություն իրականացնող անձանց համար ստեղծված պայմաններին՝ ընդգծելով գործընթացների բոլոր փուլերի արդյունավետ կազմակերպման կարևորությունը։

Էդուարդ Հակոբյանը կարևորել է առևտրի դյուրինացման, ՊԵԿ համակարգերի թվայնացման, ենթակառուցվածքների արդիականացման, ինչպես նաև հարկ վճարողների սպասարկման որակի բարձրացման ուղղությամբ տարվող աշխատանքները։ Վերջին շրջանում իրականացված բարեփոխումների և ձեռքբերումների համատեքստում քննարկվել են հարկային և մաքսային համակարգերի զարգացման ծրագրերն ու առաջիկա անելիքները։

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---