Ղուկասյանը Բաքվի դատարանում ասել է, որ հանրահավքներին ելույթ էր ունենում Մանուչարովը, Հարությունյանը՝ թվարկել տեղի գրողներին![]() 11 մարտի 2025 - 11:42 AMT PanARMENIAN.Net - Մարտի 10-ին Բաքվի ռազմական դատարանում շարունակվել է շինծու գործերով Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչներ Արայիկ Հարությունյանի, Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի, Դավիթ Իշխանյանի, Դավիթ Բաբայանի, Լևոն Մնացականյանի և այլոց դատավարությունը: Յուրաքանչյուրն ապահովվել էր իր համար հասկանալի լեզվով թարգմանիչով, ինչպես նաև փաստաբաններով, հայտնում է APA-ն։ Հայ ռազմագերիներին հարցեր են ուղղել Ղարաբաղյան շարժման առաջին հանրահավաքների և դրանց մասնակիցների մասին։ Նախկին նախագահ Արկադի Ղուկասյանն ասել է, որ այդ ժամանակ զբաղեցրել է «Սովետական Հայաստան» թերթի փոխխմբագրի պաշտոնը և գրել է Ղարաբաղյան հակամարտության թեմաներով: Թերթը հրատարակվել է մինչև 1991 թվականը, որից հետո դրա թողարկումը դադարեցվել է: Ղուկասյանը հայտնել է, որ Ղարաբաղում ռուսաց լեզվով ուսուցմամբ դպրոց է ավարտել, սակայն հայկական դպրոցների թիվն այնտեղ ավելի մեծ էր, քան ռուսականների և ադրբեջանականներինը։ Ըստ ադրբեջանական լրատվամիջոցի՝ նա ասել է, թե Ղարաբաղում երբեք «հայերենի հետ կապված խնդիրներ չեն եղել»։ «Մեծ Հայաստանի» գաղափարաբանության վերաբերյալ հարցին պատասխանելով՝ Ղուկասյանն այն անվանել է առասպել ու հավելել. «Ես վաղուց այլևս չեմ հավատում «Մեծ Հայաստանի» մասին հեքիաթներին։ «Մեծ Հայաստանի» գաղափարը առասպել է։ Ես ապրում եմ իրական կյանքում և երբեք դա լուրջ չեմ ընդունել»։ Նշվում է, որ, պետական մեղադրանքի կողմի դատախազների հարցերին պատասխանելով, Ղուկասյանը խոսել է նաև Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի մասին։ Նա հայտնել է, որ 1988-ին Ղարաբաղում անցնող ցույցերի հիմնական բանախոսը եղել է Արկադի Մանուչարովը։ «Ես չեմ հիշում Ռոբերտ Քոչարյանի ելույթները։ Մենք սովորել ենք ռուսական սեկտորում, ուստի նրա մոտ, ինչպես և իմ, եղել են դժվարություններ գրական հայերենի հետ։ Հնարավոր է, որ նա եղել է ցույցերի կազմակերպիչներից մեկը, քանի որ անդամ էր «Կռունկ» կազմակերպության»,–ասել է Ղուկասյանը։ Ընդմիջումից հետո հարցեր են ուղղվել Արցախի նախկին նախագահներ Բակո Սահակյանին, Արայիկ Հարությունյանին։ Ըստ ադրբեջանական լրատվամիջոցի Բակո Սահակյանն, իբր ասել է, որ Ղարաբաղում զինվելու առաջին կոչը հնչել է հանրահավաքների ընթացքում։ «Զենքի մի մասը հայթայթվել է տեղակայված խորհրդային ռազմական ստորաբաժանումներից, մի մասը բերվել է Հայաստանից։ Սրանք էին հիմնական ուղղությունները, որոնք կապված էին զինվելու հետ»,–ասել է նա։ Արայիկ Հարությունյանը նշել է, որ Ղարաբաղյան իրադարձությունների մեկնարկի ժամանակ եղել է 14 տարեկան։ Նա պնդել է, որ դպրոցական լինելու պատճառով չի մասնակցել հանրահավաքներին, սակայն տեղեկացված է եղել այնտեղ ելույթ ունեցող անձանց մասին։ Նա ասել է. «Ինձ հայտնի է, որ հանրահավաքներին ելույթ են ունեցել գրողներ Գուրգեն Գաբրիելյանը, Վարդան Հակոբյանը, Առաչի Բեգլարյանը։ Գուրգեն Գաբրիելյանը մանկագիր էր, ես միայն դա գիտեմ»։ Ըստ ադրբեջանական լրատվամիջոցի, Արցախի նախկին ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը հայտնել է, որ տեղի բանակը կազմավորվել է տարբեր զինված խմբավորումներից, սակայն ինքը դրանց մեջ ներգրավված չի եղել։ Նա նշել է նաև, որ Արայիկ Հարությունյանի հետ ծանոթացել է 1990 թվականին։ Հաջորդ նիստը նշանակված է մարտի 13-ին, որի ընթացքում կշարունակվեն մեղադրյալներին ուղղված հարցերը։ ՀՀ ԱԳՆ–ն հայտարարություն է տարածել՝ ընդգծել է, որ շարունակում է միջազգային գործընկերների ուշադրությունը հրավիրել Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների, պատանդների և այլ կալանավորված անձանց ազատ արձակման խնդրի, ինչպես նաև դատավարական կոպտագույն խախտումներով և խոշտանգման աղաղակող նշաններով նրանց մի մասի նկատմամբ ընթացող բեմականացված դատավարությունների վրա: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |