Լեքսման. Ադրբեջանի դատախազների և դատավորների նկատմամբ պատժամիջոցներ են պետք![]() 13 մարտի 2025 - 10:56 AMT PanARMENIAN.Net - Եվրախորհրդարանում տեղի ունեցած «Ադրբեջանի կողմից հայ պատանդների, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի բարձրագույն քաղաքական ներկայացուցիչների անօրինական ձերբակալություններն ու կեղծ դատավարությունները» խորագրով քննարկման ժամանակ Սլովակիան ներկայացնող Միրիամ Լեքսմանը հայտարարել է, որ Ադրբեջանի դատախազների և դատավորների նկատմամբ պետք է պատժամիջոցներ սահմանել։ Նա նշել է, որ Բաքվում պահվող ավելի քան 20 քաղաքական պատանդներն ենթարկվում են անմարդկային պայմանների, իսկ նրանց դեմ ընթացող շինծու դատավարությունները կարող են հանգեցնել ցմահ ազատազրկման, հայտնում է 1lurer.am-ը։ «Սա է Ալիևի ռեժիմի իրական դեմքը, որը ճնշում է սեփական քաղաքացիներին և արհամարհում է միջազգային պարտավորությունները։ Մինչ ԵՄ-ն ռազմավարական գործընկերություն է վարում, Բաքվի ռեժիմը շարունակում է սպառնալ իր հարևաններին և ձախողել տարածաշրջանային խաղաղությանն ուղղված ջանքերը», - ընդգծել է Լեքսմանը։ Նա շեշտել է, որ ներկայիս աշխարհաքաղաքական իրադրության պայմաններում ԵՄ-ն պետք է պաշտպանի իր արժեքները, հատկապես իր անմիջական հարևանությամբ։ «Փոխարենը մենք հաճոյանում ենք կեղեքողին և Ալիևի գործողությունները պարգևատրում առևտրի ծավալների մեծացմամբ։ Դասեր չե՞նք քաղել։ Ժամանակն է դադարել երազել ռազմավարական գործընկերության մասին, առերեսվել իրականությանը և գործել մեր արժեքներին և սկզբունքներին համապատասխան: Մենք պետք է շտապ քայլեր ձեռնարկենք, հասցեագրենք բողոքները, անդրադառնանք մարդու հիմնարար իրավունքների ակնհայտ խախտումներին և հավաստիանանք, որ պատանդներն անհապաղ և անվերապահորեն ազատ կարձակվեն», - հայտարարել է պատգամավորը։ Լեքսմանը կոչ է արել պատժամիջոցներ կիրառել ադրբեջանցի դատախազների և դատավորների նկատմամբ, ովքեր ներգրավված են Բաքվում պահվող հայերի շինծու դատավարություններում։ «Մենք պետք է համոզվենք, որ Ադրբեջանի հետ հետագա ցանկացած համագործակցություն հիմնված լինի բոլոր պահվող անձանց ազատ արձակման և խաղաղության համաձայնագրի կնքելու Բաքվի պատրաստակամության վրա», - եզրափակել է նա։ Նիդերլանդների Թագավորության ԱԳ նախարար Կասպար Վելդկամպը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ գերիների հարցը կշարունակի բարձրացնել Բաքվում։ ՀՀ ԱԳՆ–ն հայտարարություն է տարածել՝ ընդգծել է, որ շարունակում է միջազգային գործընկերների ուշադրությունը հրավիրել Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների, պատանդների և այլ կալանավորված անձանց ազատ արձակման խնդրի, ինչպես նաև դատավարական կոպտագույն խախտումներով և խոշտանգման աղաղակող նշաններով նրանց մի մասի նկատմամբ ընթացող բեմականացված դատավարությունների վրա: Ռուբեն Վարդանյանն արդեն 20 օրից ավելի է հացադուլի մեջ է։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |