Ալիևը բողոքել է ՀՀ սպառազինումից և լրտեսներ անվանել ԵՄ դիտորդներին

Ալիևը բողոքել է ՀՀ սպառազինումից և լրտեսներ անվանել ԵՄ դիտորդներին

PanARMENIAN.Net - Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվի XII Գլոբալ ֆորումի բացման ժամանակ բողոքել է Հայաստանի սպառազինումից և լրտեսներ անվանել ՀՀ–ում տեղակայված ԵՄ դիտորդներին։

Նա ասել է, թե Հայաստան մատակարարվող զենքն ուղղված է Ադրբեջանի դեմ, հայտնում է Minval.az-ը։

«Գուցե այդ զենքի կարիքն այլ տեղ կա, բայց այն ուղղվում է Հայաստան»,–ասել է նա։

Խոսելով ՀՀ տարածքում տեղակայված դիտորդների մասին՝ Ալիևն ասել է, թե «նրանք գիշեր ու ցերեկ կանգնած են սահմանին՝ որպես լրտեսներ փնտրելով հարմար սողանցքեր ներթափանցելու համար»։

«Մեր տրամադրության տակ կան նաև բավարար հետախուզական տվյալներ նման ընտրողական դիտորդական առաքելության մասին»,–ասել է նա։

Ալիևը նաև ասել է, թե Հայաստանն այժմ նոր «ավագ եղբայր» ունի, որը նստած է Բրյուսելում։ Նա նաև մեղադրանքներ է հնչեցրել հայկական սփյուռքի և արտերկրում հայերին աջակցող քաղաքական գործիչների հասցեին։

Միևնույն ժամանակ, Ալիևն ասել է, թե պետք է խաղաղություն հաստատել Հարավային Կովկասում և որ Ադրբեջանի ու ՀՀ միջև խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումներ են ընթանում, և որ կետերի մեծ մասը համաձայնեցված է։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ավելի վաղ հայտարարել էր, որ Երևանն ու Բաքուն չեն համաձայնեցրել ապագա խաղաղության պայմանագրի 2 կետ՝ միջազգային ատյաններում միմյանց դեմ հայցերից հրաժարվելն ու սահմանին երրորդ երկրների ուժերի ներկայությունը։ Նա նաև ասել է, որ կա ևս 2 բան, որ ՀՀ–ն պետք է անի մինչև խաղաղության պայմանագրի ստորագրումը՝ փոխի իր Սահմանադրությունը և համաձայնություն տա ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարմանը։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---