Ըստ Հաջիևի՝ ՀՀ–ն սխալվում է, եթե կարծում է, որ բանաձևերը կարող են ազդել Ադրբեջանի վրա![]() 13 մարտի 2025 - 17:53 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, թե Երևանը սխալվում է, եթե կարծում է, որ կարող է բանաձևերի միջոցով ազդել Ադրբեջանի որոշումների վրա։ Եվրախորհրդարանը բանաձև է ընդունել, որով պահանջում է Ադրբեջանից անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և այլ կալանավորված անձանց։ «Հայաստանը և նրա հովանավորները սխալվում են»,–ասել է նա, հայտնում է Minval.az-ը։ Հաջիևը նաև հայտարարել է, թե Հայաստանի տարածքում կան անձինք, ովքեր «պետք է քրեական պատասխանատվության ենթարկվեն»։ Հաջիևը նաև ընդգծել է, որ քննարկումների առանցքում է գտնվում փոխհատուցման հարցը։ «Ադրբեջանի նախագահի հանձնարարությամբ համապատասխան կառույցները ժամանակակից մեթոդների կիրառմամբ մանրամասն գնահատել են Հայաստանի 30-ամյա օկուպացիայի հետևանքով մեր քաղաքների ու գյուղերի ավերածությունները, ինչպես նաև մեր մշակութային ու նյութական ժառանգության ոչնչացումն ու թալանը։ Այս հարցը շարունակում է մնալ կարևոր թեմա՝ տարածաշրջանում լիարժեք խաղաղություն ապահովելու համար»,–ասել է Հաջիևը։ Նա փաստացի նոր պահանջներ է ներկայացրել Հայաստանին՝ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններն ավարտելու վերաբերյալ ՀՀ և Ադրբեջանի ԱԳՆ–ների հայտարարության ֆոնին։ ՀՀ ԱԳՆ–ն հայտարարել է, որ ընդունել է չհամաձայնեցված 2 հոդվածի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները և որ Խաղաղության համաձայնագիրը պատրաստ է ստորագրման: Նշվում է, որ ՀՀ–ն պատրաստ է խորհրդակցություններ սկսել համաձայնագրի ստորագրման ժամկետների և տեղի շուրջ։ Խաղաղության համաձայնագրի նախագիծը բաղկացած է 17 կետից, որոնցից նախկինում համաձայնեցվել էր 15-ը։ Չհամաձայնեցված կետերից մեկը միմյանց նկատմամբ միջազգային մակարդակով պահանջներից հրաժարվելն էր, իսկ մյուսը՝ այլ երկրների ներկայացուցիչներին Ադրբեջանի և Հայաստանի սահմանին չտեղակայելը։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |