Փաշինյան․ Կապան-Տաթև նոր ճանապարհը կառուցված է

Փաշինյան․ Կապան-Տաթև նոր ճանապարհը կառուցված է

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ Կապանից Տաթև տանող՝ Վերին Խոտանանը շրջանցող նոր ճանապարհը կառուցված է։ Նա նաև կարճ տեսանյութ է հրապարակել։

Վարչապետը գրառմանը կցել է #ինչպեսխոստացելէի հեշթեգը։

Ավելի վաղ հայտարարվել էր, որ Վերին Խոտանանը շրջանցող նոր ճանապարհը գործողից լայն է լինելու, շրջանցելու է 10-ից ավելի ոլորաններ։ Անտառամիջյան այս ճանապարհը լինելու է Տաթև-Աղվանի-Սյունիք միջպետական ճանապարհի մի հատվածը, ունի ռազմավարական նշանակություն:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---