Ամիրբեկով․ Այս համաձայնագիրը վերջը չէ, այլ սկիզբը՝ ՀՀ–ն պետք է փոխի սահմանադրությունը, հանի երրորդ ուժերին սահմանից![]() 27 մարտի 2025 - 11:34 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը Բուենոս Այրեսում արգենտինական «Perfil» պարբերականին տված հարցազրույցում հորդորել է ՀՀ–ին արագացնել խաղաղության պայմանագրի ստորագրման գործընթացը՝ նշելով, որ «այդ հնարավորությունը հավերժ չի լինի»։ Նրա խոսքով՝ ավարտված բանակցությունները Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ ճանապարհ են բացել հարաբերությունների կարգավորման և դիվանագիտական կապերի հաստատման համար։ Սակայն դրա համար, ինչպես շեշտել է պաշտոնյան, Հայաստանը պետք է փոփոխություններ կատարի իր Սահմանադրության մեջ, հրաժարվի տարածքային հավակնություններից և ապահովի օտարերկրյա ուժերի դուրսբերումը սահմանային գոտիներից։ «Այս համաձայնագիրը վերջը չէ, այլ սկիզբ։ Խաղաղությունը հիմնվում է ոչ թե հայտարարությունների, այլ կոնկրետ քայլերի վրա»,–ընդգծել է ադրբեջանցի պաշտոնյան։ «Հայաստանին համաձայնության գալուն դրդող գործոններից մեկը այն գիտակցումն է, որ այս հնարավորությունը հավերժ չի լինելու, սխալ կլինի այն բաց թողնել», –հայտարարել է Ամիրբեկովը, գրում է Minval.az-ը։ «Այս համաձայնագիրը վերջը չէ, այլ սկիզբ։ Խաղաղությունը հիմնվում է ոչ թե հայտարարությունների, այլ կոնկրետ քայլերի վրա», — ընդգծել է ադրբեջանցի պաշտոնյան։ Արգենտինայի ներքին գործերի նախարար Գիլյերմո Ֆրանկոսի հետ հանդիպման ընթացքում Ամիրբեկովն ասել է, թե հարցը չպետք է դիտարկել միայն մի կողմի տեսանկյունից։ Նրա խոսքով՝ անհրաժեշտ է հաշվի առնել Ադրբեջանի դիրքորոշումը, հատկապես տարածքային ամբողջականության սկզբունքի լույսի ներքո, որը պաշտպանում է նաև Արգենտինան Մալվինյան կղզիների շուրջ վեճում։ «Մենք ցանկանում ենք արգենտինացի հանրությանը փոխանցել Ադրբեջանի տեսակետը, որպեսզի նրանց որոշումը կամ դատողությունը հիմնված լինի ոչ միայն մեկ կողմի դիրքորոշման վրա», — հայտարարել է նա։ Մարտի 13–ին ՀՀ ԱԳՆ–ն հայտարարել է, որ ընդունել է չհամաձայնեցված 2 հոդվածի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները և որ Խաղաղության համաձայնագիրը պատրաստ է ստորագրման: Նշվում է, որ ՀՀ–ն պատրաստ է խորհրդակցություններ սկսել համաձայնագրի ստորագրման ժամկետների և տեղի շուրջ։ Բաքվից առաջ են քաշել նոր նախապայմաններ և հայտարարել, թե դեռ վաղ է խոսել հանդիպման ժամկետների մասին: Խաղաղության համաձայնագրի նախագիծը բաղկացած է 17 կետից, որոնցից նախկինում համաձայնեցվել էր 15-ը։ Չհամաձայնեցված կետերից մեկը միմյանց նկատմամբ միջազգային մակարդակով պահանջներից հրաժարվելն էր, իսկ մյուսը՝ այլ երկրների ներկայացուցիչներին Ադրբեջանի և Հայաստանի սահմանին չտեղակայելը։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |