Doing Digital Forum 2025-ի ֆինանսական գործընկեր Ֆասթ Բանկը Visa Gold ԱկնՔարտեր կնվիրի մասնակիցներին

Doing Digital Forum 2025-ի  ֆինանսական գործընկեր Ֆասթ Բանկը Visa Gold ԱկնՔարտեր կնվիրի մասնակիցներին

PanARMENIAN.Net - Ֆասթ Բանկն ապրիլի 3-ին Դվին Հոլում կմիանա թվային ֆինանսների և նորարարական տեխնոլոգիաների Doing Digital Forum 2025-ի իրականացմանը որպես ֆինանսական գործընկեր։

Այս տարի «Ապագայի փողը. տնտեսական ազդեցությունը» խորագրով ֆորումի բոլոր մասնակիցները հնարավորություն կունենան ձեռք բերել Ֆասթ Բանկի Visa Gold ԱկնՔարտը՝ անվճար և առանց տարեկան սպասարկման միջնորդավճարի։ Ֆասթ Բանկը ներկաներին տրամադրելու է նաև 50% զեղչի պրոմոկոդ տարածաշրջանում եզակի ավտոմատացված պահատուփերի համար, որոնք առանձնանում են իրենց ապահովությամբ և հուսալիությամբ։ Ֆորումի ընթացքում ներկայացվելու եննաև Ֆասթ Բանկում ներդրումային հնարավորությունները՝ ավանդի կամ պարտատոմսերի տեսքով։

SPRING PR ընկերության Doing Digital Forum-ի շրջանակներում Ֆասթ Բանկի տնօրենների խորհրդի անդամ Վահան Վարդանյանը կվարի «Թվային փողի ազդեցությունը տնտեսության աճի վրա» պանելային քննարկումը, որի բանախոսները բիզնեսի և տնտեսության տարբեր ոլորտների, միջազգային ֆինթեք ընկերությունների առաջատար ներկայացուցիչներ են։

 Ֆասթ Բանկն այսուհետ հանդես է գալիս նոր պաշտոնական կայքով, որը թույլ է տալիս հաճախորդներին ավելի հեշտ և արագ փորձառություն ունենալ տեղեկատվություն փնտրելիս։

Ֆասթ Բանկը թվային բանկ դառնալուն միտված ընկերություն է, որը 24/7 աշխատանքային գրաֆիկով ներկայացված է Հայաստանի բոլոր մարզերում, գործում է նաև բանկի հավելվածը։ Ֆասթ բրենդը նախորդ տարի տոնել է ստեղծման 30-ամյակը։

Ֆասթ Բանկ ՓԲԸ-ն վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---