Գալուզին․ ՀՀ-ն չի կարող միաժամանակ լինել ԵԱՏՄ-ում և ԵՄ-ում![]() 3 ապրիլի 2025 - 16:42 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը, մեկնաբանելով Հայաստանում ընդունված օրենքը ԵՄ–ին ՀՀ անդամակցության գործընթացի մեկնարկի մասին, հայտարարել է որ հնարավոր չէ միաժամանակ անդամակցել ԵԱՏՄ–ին և ԵՄ-ին։ «Մենք համոզված ենք, որ անհնար է միաժամանակ լինել երկու այնպիսի տարաբնույթ ուղղվածությամբ միավորումների անդամ, ինչպիսիք են ԵՄ–ն ու ԵԱՏՄ–ն»,–ասել է Գալուզինը, հայտնում է ՌԻԱ Նովոստին։ Նա նշել է, որ ի տարբերություն ԵՄ-ի, որտեղ «տիրում է հակառուսական նարատիվներին ենթարկված խիստ պարտադրանքը, ԵԱՏՄ-ն հավասար իրավունքներ ունեցող պետությունների միություն է»։ Գալուզինը հավելել է, որ պաշտոնական Երևանը պետք է որոշի, որ միավորմանն է ավելի լավ անդամակցել։ «Մենք հուսով ենք, որ հայ հանրությանը կպարզաբանեն ԵԱՏՄ–ին անդամության բոլոր առավելություններն ու կորուստների ծավալը՝ ԵԱՏՄ հետ խզումի դեպքում, որպեսզի հայ հանրությունն օբյեկտիվ պատկերացում ունենա իրականության մասին»,–ասել է ՌԴ ԱԳ փոխնախարարը։ Նա հավելել է, որ Հայաստանն ինքնիշխան պետություն է, որն ինքնուրույն է ընտրում իր զարգացման ուղղությունը։ Մարտի 26-ին Հայաստանի Ազգային ժողովը երկրորդ և վերջնական ընթերցմամբ հավանություն է տվել ԵՄ-ին ՀՀ անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրինագծին։ Հայաստանի կառավարությունը հունվարի 9-ին հավանություն է8 տվել Եվրամիությանն անդամակցելու գործընթաց սկսելու մասին նախագծին, որը ներկայացրել էր «Եվրաքվե» քաղաքացիական նախաձեռնությունը։ Սակայն ԵՄ-ն դեռևս պաշտոնական հրավեր չի ուղղել Հայաստանին՝ անդամակցության վերաբերյալ, իսկ ընդդիմադիր ուժերը փաստաթուղթը անվանել են իրավական առումով անհեթեթ։ Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը ևս հայտարարել է, որ Հայաստանը չի կարող «նստել երկու աթոռի վրա» և ստիպված է լինելու ընտրություն կատարել ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |