Վարկային երաշխավորները չեն կարողանա օգտվել անապահովության նոր համակարգից

Վարկային երաշխավորները չեն կարողանա օգտվել անապահովության նոր համակարգից

PanARMENIAN.Net - Անապահովության գնահատման պետական նոր մեխանիզմը, որ սահմանվել է ՀՀ կառավարության որոշմամբ, ներառել է մի շարք բացառող դրույթներ` վարկային երաշխավորները չեն կարողանա օգտվել նոր համակարգից:

«Եթե ընտանիքի անդամներից որևէ մեկը հանդիսանում է վարկային պայմանագրի կատարման ապահովման նպատակով գործող երաշխավորության պայմանագրով երաշխավոր, եթե երաշխավորության պայմանագրի գումարը գերազանցում է 100,000 դրամը կամ համարժեք արժույթը, ապա նա չի ստանա աջակցություն»,– ասված է որոշման մեջ, հայտնում է Sputnik Արմենիան։

Այս դրույթները նախատեսվում է, որ կտարածվեն այս տարվա ապրիլի 21-ից հետո ներկայացված դիմումների վրա։

Բացի այդ, արձանագրվել է, որ ընտանիքի անապահովության նոր համակարգի գնահատման կարգը, համապատասխան պահանջներն ու անհրաժեշտ տվյալների հավաքման ու փոխանցման գործընթացը պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից ու կազմակերպություններից հաստատվել են դեռևս այս տարվա հունվարի 9-ին։

Ըստ ընդունված որոշման՝ նոր մեխանիզմը գործարկվել է 2025 թվականի մարտի 17-ից Կոտայքի և Սյունիքի մարզերում, իսկ ամբողջ հանրապետության տարածքում այն ուժի մեջ կմտնի 2026 թվականի հունվարի 1-ից։

Իրավական փաստաթղթի հաստատմամբ հստակեցվել են նաև ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության բնակչության պետական ռեգիստրի և «ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ» ընկերության տրամադրած տվյալների տեսակը՝ ապահովելով տվյալների ամբողջականության և հասանելիության երաշխիք։

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---