Համընդհանուր հայտարարագիր է լրացրել 16,271 քաղաքացի![]() 29 ապրիլի 2025 - 13:14 AMT PanARMENIAN.Net - Հունվարի 1-ից մինչ օրս 16,271 քաղաքացի է լրացրել համընդհանուր հայտարարագիրը։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ըստ նրա՝ նախորդ երկուշաբթիի ցուցանիշն աճել է 1876–ով։ «Հունվարի 1-ից մինչ օրս Համընդհանուր հայտարարագիր լրացրած 16 հազար 271 քաղաքացի (նախորդ երկուշաբթի օրվա համեմատ + 1876 քաղաքացի) ետ է ստացել 1 միլիարդ 482 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ (նախորդ երկուշաբթի օրվա համեմատ +165 միլիոն դրամ): Մեկ մարդու կողմից ետ ստացած կրեդիտի միջին չափը 91․1 հազար դրամ է»,–ասվում է գրառման մեջ։ ՀՀ բոլոր վարձու աշխատողները նոյեմբերի 1–ից պետք է եկամուտների հայտարարագիր ներկայացնեն։ Եկամուտների տարեկան հայտարարագիր ներկայացրած անձը, հաշվետու տարվա ընթացքում իր կամ իր ընտանիքի անդամների համար առողջապահության ու կրթության գծով սոցիալական ծախսեր անելու դեպքում, կարող է օգտվել սոցծախսի փոխհատուցման հնարավորությունից։ Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |