Վարդանյանի պաշտպան․ Արձանագրությունում չեն արտացոլվել մեր միջնորդությունները՝ դա կասկածի տակ է դնում դատարանի անաչառությունը![]() 7 մայիսի 2025 - 12:03 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 6-ին Բաքվի ռազմական դատարանում շարունակվել է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի դեմ շինծու գործերով դատական ֆարսը։ Դատական նիստը նախագահել է դատավոր Զեյնալ Աղաևը՝ դատավորներ Անար Ռզաևի և Ջամալ Ռամազանովի մասնակցությամբ, պահուստային դատավոր՝ Գյունել Սամեդովա։ Նշվում է, որ Վարդանյանին տրամադրվել է ռուսերեն լեզվի թարգմանիչ և իր կողմից ընտրված պաշտպան, հայտնում է Trend-ը։ Ռուբեն Վարդանյանի պաշտպան Ավրաամ Բերմանը հայտարարել է, որ 2025 թվականի փետրվարի 6-ի նիստի արձանագրության ուսումնասիրության ընթացքում հայտնաբերվել են բողոքարկման հիմքեր, քանի որ արձանագրությունում չեն արտացոլվել պաշտպանության միջնորդությունները, ինչը կասկածի տակ է դնում դատական կոլեգիայի անաչառությունը։ Վարդանյանը միացել է բողոքին։ Գլխավոր դատախազի ավագ օգնական Վյուսալ Ալիևն ասել է, թե պաշտպանությունն իրավունք ունի արտահայտել դիտողություններ նիստի արձանագրության ճշգրտության վերաբերյալ, սակայն որոշ տվյալների բացակայությունն արձանագրությունում բողոքարկման հիմք չէ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |