Ալիևը կրկին խոսել է «Արևմտյան Ադրբեջանի» մասին![]() 26 մայիսի 2025 - 16:39 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը այսօր կրկին խոսել է «Արևմտյան Ադրբեջանի» մասին: Նա այդ մասին խոսել է Բաքվում մեկնարկած «Իսլամոֆոբիան՝ ուշադրության կենտրոնում. նախապաշարմունքների բացահայտում և խարանների վերացում» թեմայով միջազգային գիտաժողովում։ Արցախում հայկական պատմական և մշակութային կոթողները ոչնչացնող, հայկական ամեն հետք ջնջել ձգտող երկրի ղեկավարը, դիմելով համաժողովի մասնակիցներին, խոսել է այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանում ադրբեջանական նյութական-հոգևոր ժառանգության ոչնչացման մասին։ «Արևմտյան Ադրբեջանում՝ ՝ մեր պատմական հողերում, որտեղից արտաքսվել են մեր հայրենակիցները, մտածված ու ծրագրված կերպով ադրբեջանցի ժողովրդի հարուստ նյութական-հոգևոր ժառանգության ոչնչացման քաղաքականություն է իրականացվում։ Ջնջվում է ադրբեջանցիների հետքը նրանց պատմական, էթնիկ տարածքից»,–ասել էնա, գրում է Minval.az-ը։ Ալիևն իր ուղերձում նաև ողջունել է Կովկասի մահմեդականների միության որոշումը՝ կառույցի Երևանի մասնաճյուղ, այսպես կոչված «ղազիյաթ», ստեղծելու մասին»՝ նշելով, թե «դա կարևոր քայլ է պատմական արդարության վերականգնման ճանապարհին»։ Մինչդեռ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն մայիսի 26–ին «Երևանյան երկխոսություն» համաժողովում հայտարարել է, որ չկա և չի կարող լինել «Արևմտյան Ադրբեջան» ՀՀ ինքնիշխան տարածքում: Ավելի վաղ Մայր աթոռը զավեշտալի էր որակել, որ «Խորհրդային իշխանությունների ազգաշինարարության արդյունքում 1930-ական թթ․ երկրորդ կեսին «ադրբեջանցի» էթնոնիմն ստացած ժողովրդի հոգևոր առաջնորդը փորձում է վիճարկել պատմականությունը հայ ժողովրդի, որի հազարամյակների ստեղծագործ կյանքի ու հոգևոր-մշակութային ժառանգության արժեքն ու պատկանելությունը համընդհանուր ճանաչում ստացած իրողություններ են»։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |