Արցախում Ադրբեջանի կողմից հուշարձանների nչնչացումը հասել է աննախադեպ մասշտաբների

Արցախում Ադրբեջանի կողմից հուշարձանների nչնչացումը հասել է աննախադեպ մասշտաբների

PanARMENIAN.Net - Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Արցախում վերջին ամիսներին կտրուկ աճել են Հայրենական Մեծ պատերազմին նվիրված հուշարձանների և հուշահամալիրների դիտավորյալ ոչնչացման դեպքերը։ Այդ մասին հայտնել էՀայկական լեռնաշխարհի մշակութային ժառանգության օմբուդսմեն Հովիկ Ավանեսովը։

«Բռնազավթված Արցախում Ադրբեջանի կողմից Հայրենական Մեծ պատերազմին նվիրված հուշարձանների և հուշահամալիրների ոչնչացման դեպքերը հասել են աննախադեպ մասշտաբների։ Հատկանշական է, որ Ադրբեջանի իշխանությունները հատկապես համակարգված կերպով են իրականացնում այս վանդալիզմը՝ առավել ակտիվանալով Հաղթանակի 80-ամյակի նախաշեմին և դրանից հետո։

Եվ սա այն պարագայում, երբ ադրբեջանական իշխանությունները բաց չեն թողնում որևէ առիթ` ներկայացնելու, թե իբր իրենք «բացառիկ ներդրում» ունեն ֆաշիզմի դեմ պայքարի ու հաղթանակի գործում, և Հայրենական պատերազմի հաղթանակը կերտած հայազգի հերոսներին ու մարշալներին էլ վերագրում է «ադրբեջանական ծագում»` այստեղ ևս խեղաթյուրելով պատմությունը։

Ադրբեջանական կողմի կողմից իրականացվող համակարգված վանդալիզմի հերթական դրսևորումը, ըստ արբանյակային լուսանկարների նախնական վերլուծության, արձանագրվել է բռնազավթված Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Եմիշճան գյուղում։ Նախնական տվյալների համաձայն՝ ամբողջությամբ ոչնչացվել է Հայրենական մեծ պատերազմին նվիրված հուշարձանը։ Արբանյակային պատկերները հրապարակվել են Արարատ Պետրոսյանի տելեգրամյան ալիքում»,–ասվում է գրառման մեջ։ ։

Նշվում է նաև, որ Ռուսաստանի Դաշնության քրեական օրենսգրքի 243.4 հոդվածը նախատեսում է պատիժներ նաև ՌԴ սահմաններից դուրս Հայրենական Մեծ պատերազմին նվիրված հուշարձանների նկատմամբ վանդալիզմի դրսևորումների համար»։

Ադրբեջանը 2023–ի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և Արցախի Հանրապետության լուծարում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 20 հայ է մնացել։ Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի մեջ է մտել 2024–ի հունվարի 1–ից։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---