Ֆասթ Բանկ և Fastex Exchange հաշիվների միջև այժմ հնարավոր է փոխանցումներ կատարել![]() 27 մայիսի 2025 - 10:56 AMT PanARMENIAN.Net - Ֆասթ Բանկը Fastex-ի հետ համատեղ ներդրել են նոր գործիքակազմ, որով հաճախորդները հնարավորություն ունեն փոխանցումներ կատարել իրենց բանկային և Fastex Exchange հաշիվների միջև առանց միջնորդավճարի։ Ֆասթ Բանկի հաճախորդներն այսուհետ հեշտությամբ կարող են լիցքավորել Fastex Exchange-ի իրենց հաշիվը՝ օգտագործելով Բանկում առկա միջոցները, և հակառակը։ Ֆասթ Բանկի նախագծի ղեկավար Դավիթ Քոթանյանն ասել է. «Ֆասթ Բանկն առաջին բանկն է Հայաստանում, որ գործակցություն է սկսել բլոկչեյն տեխնոլոգիաներ կիրառող ընկերության հետ։ Ֆասթը թվային բանկ դառնալու նպատակաուղղված ծրագրեր ունի, և ուրախ ենք, որ մեզ հաջողվել է գործակցություն սկսել Ֆասթեքսի նման կազմակերպության հետ, որն ունի միջազգային մեծ փորձ և հանդիսանում է տեխնոլոգիական զարգացման առաջատարներից մեկը։ Այս համատեղ գործակցությունը տեխնիկապես հնարավոր է դարձնում կրիպտոակտիվների փոխարկումը դրամի, ինչը Հայաստանի Հանրապետությունում նախկինում հնարավոր չէր իրականացնել։ Սա նոր հորիզոններ է բացում մեր հաճախորդների համար թվային ակտիվների շրջանառության, ներդրումների ներգրավման և ֆինանսական նորարարությունների ասպարեզում, ի դեպ, ամբողջովին համապատասխանելով միջազգային ստանդարտներին և իրավական դաշտին»։ Հաճախորդները մուտք գործելով Բանկի հավելված՝ փոխանցումներ բաժնում ընտրում են Fastex տարբերանշանը, մուտքագրում Fastex Exchange-ի իրենց նույնականացման վեցանիշ թիվը՝ ID-ն, ու ելքագրման դրամային հաշվեհամարը, նշում են գումարի չափը և հաստատում գործարքը։ Ֆասթեքսի գործադիր տնօրեն Վախթանգ Աբրահամյանն ասել է. «Ֆասթ Բանկն առաջիններից մեկն էր, ով համաձայնեց համագործակցության հիմքերը դնել և սկսել աշխատանքները համակարգերի ինտեգրման և հարթակների ու միջավայրերի հասանելիությունը հաճախորդներին ապահովելու համար։ Հաճախորդները Ֆասթ Բանկի իրենց համար ավելի պարզ և հասկանալի միջավայրերում հնարավորություն են ստանում բավական հեշտ և պարզ եղանակով հասանելիություն ստանալ Ֆասթեքսի նման հարթակում»։ Գործարքները կատարվում են միայն հաճախորդի սեփական հաշիվների միջև։ Ֆասթ Բանկը 24/7 աշխատանքային գրաֆիկով ներկայացված է Հայաստանի բոլոր մարզերում, գործում է նաև բանկի հավելվածը։ Ֆասթ Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։ ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |