Երուսաղեմի հայոց պատրիարքարանը՝ Փաշազադեի ելույթի մասին․ Անգրագետ պաշտոնյայի խոսույթ

Երուսաղեմի հայոց պատրիարքարանը՝ Փաշազադեի ելույթի մասին․ Անգրագետ պաշտոնյայի խոսույթ

PanARMENIAN.Net - ՀԱԵ Երուսաղեմի պատրիարքարանը խիստ քննադատությամբ է արձագանքել Ադրբեջանի հոգևոր առաջնորդի վերջին հայտարարություններին՝ դրանք որակելով որպես վտանգավոր քարոզչություն։

Երուսաղեմի Հայոց պատրիարքարանը դատապարտել է Կովկասի մահմեդականների վարչության ղեկավար Ալլահշուքյուր Փաշազադեի վերջին ելույթը, որն առնչվում է Հայ եկեղեցուն՝ նշելով, որ Փաշազադեն հանդես է եկել ոչ թե որպես հավատքի կրող, այլ քարոզչական ապարատի անգրագետ ներկայացուցիչ, որը տարածում է իր երկրի ռեժիմի աջակցությամբ տարածվող պատմության խեղաթյուրումներ։

Նշվել է նաև, որ Փաշազադեի խոսքերը միաժամանակ և՛ սադրիչ են, և՛ անհեթեթ, այդ իսկ պատճառով դրանք նույնիսկ մեջբերումի արժանի չեն, հայտնում է Sputnik Արմենիան։

Հայտարարության մեջ ասվում է. «Ադրբեջանի իշխող ռեժիմի կողմից ապատեղեկատվության արշավը նոր բարձունքների է հասել։

«Հայկական եկեղեցիների և գերեզմանատների սիստեմատիկ ոչնչացումից մինչև այդ մշակույթի «ալբանական» ծագման մասին թեզերի նպատակը պարզ է՝ հայերին վտարել սեփական հողից և լռեցնել Հայ Առաքելական Եկեղեցուն՝ միակ կազմակերպությանը, որի վրա չի կարելի ներգործություն ունենալ»։

Նշվել է նաև, որ Փաշազադեի ելույթներն ուղղված են ներկայում և ապագայում մշակութային ու տարածքային ագրեսիան արդարացնելու փորձերին։

Երուսաղեմի պատրիարքարանը վերահաստատել է իր զորակցությունը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին և հայ ժողովրդին՝ կտրուկ գնահատելով Փաշազադեի հրապարակային հայտարարությունները։

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը նույնպես արձագանքել էր Բաքվի ղազիաթների խորհրդում հնչած այդ հայտարարություններին՝ դատապարտելով դրանք։ Հայտարարության մեջ նշվել էր, որ Ադրբեջանի հոգևոր առաջնորդի կեղծ տեղեկատվությամբ լցված ելույթներն ու բացահայտ թշնամանքը վկայում են, որ հենց այդ երկիրն է, իր իսկ բառերով ասած, սպառնալիք է տարածաշրջանի մյուս երկրների համար։

Ավելի վաղ Փաշազադեն ասել էր, թե իբր հայկական սրբավայրերը, ներառյալ Սուրբ Էջմիածնի 1700-ամյա տաճարը, գտնվում են «պատմական ադրբեջանական հողերի» վրա։ Նա իր ելույթն ավարտել էր պնդմամբ, թե իբր «Հայ առաքելական եկեղեցին վտանգ է ներկայացնում տարածաշրջանի պետությունների համար»։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---