Մոսկվայի Անվտանգության կոնֆերանսում ՀՀ և Ադրբեջանի միջև բանակցություններ չեն նախատեսվում![]() 27 մայիսի 2025 - 13:52 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Ալեքսեյ Շևցովը հայտնել է, որ Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև առանձին բանակցություններ Մոսկվայում կայանալիք անվտանգության հարցերին նվիրված համաժողովի ընթացքում նախատեսված չեն։ «Եթե խոսքը վերաբերում է «Ռուսաստան-Ադրբեջան-Հայաստան» ձևաչափով պաշտոնական եռակողմ հանդիպումներին, ապա՝ ոչ, նման բան նախատեսված չէ։ Միջոցառման ծրագիրը չափազանց հագեցած է և թույլ չի տալիս կազմակերպել լրացուցիչ նեղ ձևաչափի բանակցություններ», - ասել է Շևցովը, հայտնում է Interfax․ru-ն։ Նա այդպես է պատասխանել հարցին, թե հնարավո՞ր է արդյոք Մոսկվայում առանձին բանակցությունների անցկացում հայկական և ադրբեջանական կողմերի միջև։ «Միաժամանակ, ինչպես ադրբեջանական, այնպես էլ հայկական պատվիրակությունները հրավիրված են մասնակցելու ոչ միայն լիագումար նիստերին և սեմինարներին, այլև ԱՊՀ երկրների համար նախատեսված ավանդական աշխատանքային նիստին»,–ասել է նա։ Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուի նախագահությամբ միջոցառումը տեղի կունենա Մոսկվայում մայիսի 27-29-ը՝ «Ռուսաստան» ազգային կենտրոնի տարածքում։ Մասնակցությունն արդեն հաստատել են ավելի քան 125 պատվիրակություններ՝ ներկայացնող ավելի քան 100 պետություններ Գլոբալ Հարավից ու Արևելքից, ԱՊՀ-ից, ինչպես նաև ՀԱՊԿ, ԵԱՏՄ, ՇԱՆՀՀ կազմակերպություններից և 14 միջազգային կառույցներից։ Անվտանգության հարցերով զբաղվող բարձրաստիճան ներկայացուցիչների այս միջազգային հանդիպումն անցկացվում է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի հովանու ներքո 2010 թվականից։ Մարտի 13–ին ՀՀ ԱԳՆ–ն հայտարարել է, որ ընդունել է չհամաձայնեցված 2 հոդվածի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները և որ Խաղաղության համաձայնագիրը պատրաստ է ստորագրման: Նշվում է, որ ՀՀ–ն պատրաստ է խորհրդակցություններ սկսել համաձայնագրի ստորագրման ժամկետների և տեղի շուրջ։ Բաքվից առաջ են քաշել նոր նախապայմաններ և հայտարարել, թե դեռ վաղ է խոսել հանդիպման ժամկետների մասին: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |